Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի համատեղ ասուլիսը. (ուղիղ)

Կարևոր 13.03.2019   11:29   78

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երկօրյա այցով Հայաստանում է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը:

Այսօր՝ մարտի 13-ին, նրան ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ընդունելության արարողությունից հետո մեկնարկել է Զոհրաբ Մնացականյան-Միրոսլավ Լայչակ առանձնազրույցը:

Հանդիպումից հետո կայացավ Մնացականյանի և Լայչակի համատեղ ասուլիսը: 

Մարտահրավերներն իսկապես բազմաթիվ են, բայց, կարծում եմ, մենք բոլոր հենքերն ունենք՝ դրական լիցքեր հաղորդելու այս գործընթացին, ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը: Նա ողջունեց սահմանին բռնության նվազման փաստը՝ համոզմունք հայտնելով, որ դա կնպաստի համակողմանի գործընթացի իրականացմանը՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով:

«Ես կցանկանայի նաև ընդգծել, թե որքան կարևոր է ուշադրություն դարձնել այն հարցին, որ բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղության, որքան կարևոր է ներգրավել վստահության ամրապնդման գործընթացներում, ինչպես նաև ռիսկերի նվազեցման միջոցառումներում»,- նշեց ԵԱՀԿ գործող նախագահը:

Նա կարևորեց նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները:

«Մենք հասկանում ենք, որ հակամարտությունը կարգավորված չէ, բայց վստահ ենք, որ փուլային մոտեցումը և զարգացող երկխոսությունը կբերի գոնե չնչին բարեփոխումներ մարդկանց առօրյա կյանքում: Մենք նախագահության շրջանակում հանձնառու ենք ամբողջությամբ բանակցված, խաղաղ և հարատև լուծում գտնելու գործընթացին»,- ասաց  Լայչակը: 

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա:

Նախարարի տեղեկացմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահին կրկնել է, որ հիմնախնդրի կարգավորման շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը Հայաստանի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ: «Կրկնեցի նաև այն մոտեցումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի որոշիչ ձայնի ու ներգրավվածության ապահովմանը»,- հավելեց նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ ԼՂ հիմնախնդրի առանցքում ընկած է Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում իր ճակատագիրն ազատ տնօրինելու անօտարելի իրավունքը:

«Այն վերաբերվում է Արցախի 150 հազար բնակչության ֆիզիկական, կենսական անվտանգությանը, կյանքի իրավունքին։ Մենք բազմիցս ենք ընդգծել, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորման արդյունավետ գործընթացի համար առանցքային նշանակություն ունի խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման ու միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու վստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի հանդիպման, իսկ մինչ այդ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակում։ Եվ այս դրույթները մինչ օրս շարունակում են մնալ առարկայական:

Այս օրերին Ադրբեջանի կողմից հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժությունների իրականացումը՝ առանց համապատասխան ծանուցման, ոտնահարելով ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների պահանջները, չի նպաստում տարածաշրջանային անվտանգության և վստահության մթնոլորտի ապահովմանը»,- ասաց  Մնացականյանը։

Պատասխանելով երկու առաջնորդների հանդիպման ժամկետների մասին հարցին` Մնացականյանը կոչ արեց զինվել համբերությամբ, քանի որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Նախարարը կարծում է, որ այս փուլում ճիշտ չի լինի որևէ լրացուցիչ բան ասել այդ հարցով։

Ասուլիսը՝ ԱՅՍՏԵՂ

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Միրոսլավ Լայչակ, Զոհրաբ Մնացականյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon