«Զիբիլիքսի» գործով 11 մեղադրյալի դատավճռի հրապարակումը (ուղիղ)

Օրենք 04.02.2019   10:21   84

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 11 անձանց մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։

Ըստ առաջադրված մեղադրանքների` 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրված է եղել կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հ. Ա.-ն, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը: Նախընտրական շտաբի աշխատանքներում իրեն աջակցելու նպատակով Հ. Ա.-ն դիմել է «ՍԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող սուպերմարկետների ցանցի տնօրեն Ս. Ս.-ին: Վերջիններս համատեղ կազմակերպել և ղեկավարել են նախընտրական շտաբի աշխատանքները:

«Զիբիլիքսի» գործով մեղադրյալ Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում և դատապարտեց տուգանքի՝ 2 500 000 դրամի չափով, նույն գործով մեղադրյալ, ՍԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին ևս դատարանը դատապարտեց 2 500 000 դրամի չափով։ Բացի Անտոնյանից և Ստեփան Սահակյանից, այս գործով անցնում են ևս 9 անձինք, որոնք ևս դատարանի վճռով տուգանք կվճարեն 

Դատարանը այլ 9 անձանց նույնպես մեղավոր ճանաչեց մեղսագրված հանցանքում և դատապարտեց տուգանքով: 
Ստեփան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում ավագանու անդամի թեկնածու առաջադրված իր ընկեր և կուսակից` Հրայր Անտոնյանի հետ նախնական համաձայնությամբ իրենց համախոհների օժանդակությամբ ընտրողներին տվել են կաշառք` Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Զիբիլիքսի» գործ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon