Վճռաբեկը Հասմիկ Սարգսյանին 2 տարի փորձաշրջան նշանակեց

Օրենք 11.04.2019   13:49   299

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վճռաբեկ դատարանն այսօր որոշել է պայմանականորեն չկիրառել Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ պատիժը և նշանակել 2 տարի փորձաշրջան, փոխանցում է epress.am-ը: Դատարանը բավարարել է նաև Սարգսյանի պաշտպան Լուսինե Ասլանյանի՝ պատժի մասով բողոքը.

«Վերաքննիչ դատարանը փոխարեն նշանակեր 3 տարի 6 ամիս, նշանակել էր 5 տարի պատիժ։ Դատարանն այս մասով բեկանեց, դարձրեց 3 տարի 6 ամիս և ի վերջո կիրառեց Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, այսինքն՝ պայմանականորեն պատիժը չի կիրառվում և 2 տարի փորձաշրջան է տրվում», -դատական նիստի ավարտից հետո ասել է Ասլանյանը։

Հիշեցնենք, միայնակ մայր Հասմիկ Սարգսյանը երեխաներին պահելու համար ծայրահեղ անհրաժեշտությունից դրդրված է մի քանի անգամ ուտելիք և գումար էր գողացել։ Վերաքննիչ դատարանը նրան դատապարտել էր 5 տարվա ազատազրկման։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հասմիկ Սարգսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon