Հայտարարություն. Վենետիկի հանձնաժողովը արդյունավետ է գնահատում ՀՀ իշխանությունների հետ գործակցությունը Տիգրան Պասկևիչյան. Այսօր դիմում գրեցի և ազատվեցի պաշտոնից. Գարունը հանրայինում աշնանն է գալու, մի մտածեք Արարատ Միրզոյանի ելույթը Վաշինգտոնի Ատլանտյան խորհուրդում (տեսանյութ) Քաղցրաշենցիները բողոքում են ոռոգման ջրի խնդրից. «Նիկոլին խաբում են» (տեսանյոթ) Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու ՀՀ վարչապետի որոշում. Ստեղծվել է օպերատիվ շտաբ ԲԴԽ նիստ է հրավիրվել՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խաչիկ գյուղին սպառնացող հրդեհը մարելու համար գյուղացիներն անցել են Ադրբեջանի սահմանը Ահազանգ. Վտանգված է մերձհալիձորյան անտառի հնավայրը. որոշել են «օբեկտ» կառուցել» Կոնգրեսական. ԱՄՆ-ը աջակցելու է Հայաստանին ժողովրդավարական ուղու վրա (տեսանյութ)

Վրաստանում հայկական մեքենա է վթարվել. Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Հայաստան 07.07.2019   10:01   208

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հուլիսի 7-ին՝ ժամը 08:10-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են քաղաքացիների դիերը, իսկ տուժածները հոսպիտալացվել են Քարելիի ԲԿ։ Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ըստ Shamshyan.com-ի նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշներով Mercedes-ը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Վթարը տեղի է ունեցել Քարելի քաղաքի վարչական տարածքում: Վթարի հետևանքով մահացածներից 2-ը երեխաներ են մեկը՝ կին: 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է.

«Իմ հանձնարարականով նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը մեկնում է Վրաստան՝ տեղում ծանոթանալու ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակին, կազմակերպելու նրանց բուժօգնությունը, ինչպես նաև տարհանումը Երևան ըստ անհրաժեշտության։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրեմ հաջորդիվ»։

Հայտարարություն՝ Վրաստանում վթարի ենթարկված քաղաքացիների վերաբերյալ

Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին մոտ, Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ՝

Ռ. Հ., Է. Մ. և Ա. Մ., մահացել են, իսկ հինգը՝ Լ. Մ., Մ. Մ., Մ. Մ., Ա. Մ. և Ռ. Մ., տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժածների առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով։

Վրաստանում Հայաստանի դեսպանություն 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         վթար, Վրաստան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon