Վլադիմիր Կարապետյանը՝ ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին. Tert.am

Արցախ 10.03.2019   13:08   297

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այս ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմաթիվ հայտարարություններ են արել, և սա դրանցից մեկն է, ես որևէ արտառոց բան չեմ տեսնում այս հայտարարության մեջ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին հայտարարությանը.

«Շատ բնական հայտարարություն է, որը կարող էին անել միջնորդները, և Կառավարության  դիրքորոշումն արտահայտվել է ԱԳՆ հայտարարությամբ»,– ասաց Կարապետյանը: 

Մամուլի խոսնակը չհամաձայնվեց այն դիտարկմանը, որ ի տարբերություն նախորդ հայտարարությունների՝ այս հայտարարությունը շատ ավելի բաց տեքստով է և ըստ էության միակողմանի ուղերձ է հայկական կողմին.

«Բացե՛ք, նայե՛ք նախորդ հայտարարությունները, ոչ մի արտառոց բան չկա, իրենց այցը տարածաշրջան ամփոփող սովորական հայտարարություն է»,- ասաց Կարապետյանը: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, ԵԱՀԿ ՄԽ, Վլադիմիր Կարապետյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon