Վարչապետը հրապարակայնորեն իր վրա էր վերցնում նախագահի որոշ լիազորություններ

Քաղաքական 09.04.2019   13:30   128

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր լրանում է Արմեն Սարգսյանի նախագահության մեկ տարին, որը, անշուշտ, բուռն էր Հայաստանի կյանքում: Ստորև fip.am-ը փորձել է ուսումնասիրել հարցի կառավարչական կողմը և հասկանալ, թե որքանո՞վ է նախագահն ազդեցիկ Հայաստանում:

2015 թվականի հանրաքվեով էական փոփոխությունների ենթարկվեց ՀՀ Սահմանադրությունը։ Այդ փոփոխությունների համաձայն, երկիրը դարձավ խորհրդարանական՝ նախկին կիսանախագահականի փոխարեն։ Իրականում, սակայն, փոխվեց միայն երկրի ղեկավարի պաշտոնը։ Այսինքն, չնայած իշխանության պնդումներին, որ փոփոխությունները երկրի կայացմանն են միտված, դրանք Հայաստանի կառավարումն ավելի միահեծան դարձնելու նպատակ ունեին։

 Նախագահի լիազորությունների մեծ մասը փոխանցվեց վարչապետին՝ էլ ավելի մեծ լիազորություններով։ Օրինակ, իրավապահ («ուժային») մարմիններից ամենաազդեցիկները՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը, դրվեցին վարչապետի ուղիղ ենթակայության տակ, իսկ նախկինում՝ կառավարությանն առընթեր մարմինների էին` գոնե ֆորմալ առումով։ 

Ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը` մարդ, որը գործող համակարգը բազմիցս նկարագրել է որպես «սուպերվարչապետական»։ Նա մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց

 «Իրապես սուպերվարչապետական համակարգը օրենսդրության առումով արդեն ստեղծված է, և ես միանշանակ հանձնառու եմ համարում ինձ այդ խնդիրը շտկելու և իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում»։

Ավելի վաղ` փետրվարին, Փաշինյանը, որպես ընդդիմադիր պատգամավոր, քննադատում էր ի հաշիվ նախագահի վարչապետին տրվող լիազորությունները։

Սակայն որպես վարչապետ՝ Փաշինյանը ոչ միայն ակտիվորեն օգտագործում է իր «սուպերվարչապետական» լիազորությունները, այլ նաև, ժամանակ առ ժամանակ, հրապարակային գործունեությամբ ստանձնում է ներկայիս Սահմանադրությամբ հիմնականում արարողակարգային դեր ունեցող նախագահի լիազորությունները։

Դրա ամենավառ օրինակը հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածն էր։ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում տասնյակ հազարավոր աջակիցների առջև ստորագրեց ԲՀԿ և ՀՅԴ նախարարներին ազատելու մասին հրամաններ, որոնք իրականում աշխատանքից ազատելու առաջարկներ էին նախագահին։ Նախարարներին աշխատանքից ազատում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, ինչն Արմեն Սարգսյանն արեց հաջորդ օրը։ Այս ընթացակարգը Սահմանադրության 131-րդ հոդվածով է ամրագրված՝ «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում»։

Երկրորդ դեպքը, որում Փաշինյանը փաստացի ստանձնեց նախագահի դերը, արտահերթ ընտրությունների օրը հայտարարելն էր։ Ըստ Սահմանադրության 93-րդ հոդվածի, Ազգային ժողովի ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը: Նոյեմբերի 1-ին Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին՝ նախքան նախագահի կողմից համապատասխան հրամանագրիստորագրումը։

Եվ վերջում, հոկտեմբերի 31-ին Փաշինյանը հայտարարեց Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին։ Գործող Սահմանադրության 136-րդ հոդվածի համաձայն, նախագահն է պարգևատրում ՀՀ շքանշաններով և մեդալներով, ինչպես նաև շնորհում պատվավոր կոչումներ։ Ըստ «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի, նախագահին պետական պարգևներ կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:

Մի կողմ դնելով այն, որ այս երկու դրույթներն իրար հակասում են, փաստենք, որ Փաշինյանն այս դեպքում ևս հանդես է գալիս նախագահի լիազորություններով՝ հայտարարելով, որ ինքն է որոշում կայացրել Մանարյանին կոչում շնորհելու մասին: Իրականում, վերոգրյալ դեպքերում նա միայն իրավասու է եղել առաջարկություններով հանդես գալ նախագահին, եզրափակում է  fip.am-ը:

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, ՀՀ Սահմանադրություն, Արմեն Սարգսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon