Թթվասերի ևս չորս տեսակում հայտնաբերվել է բուսական յուղ

Հայաստան 06.04.2019   12:00   133

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով իրականացված վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել են եւս 4 ապրանքանիշի թթվասերներ, որոնք պարունակում են բուսական յուղ, որոնց մակնշման մեջ, սակայն, այդ մասին նշված չի եղել: Դրանք են՝

  1. «Կալինինոյի» (20%)՝ արտադրող՝ «Լոռվա կաթ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 25.03.2019),
  2. «Դիետ» (18%)՝ արտադրող՝ «Դիետ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 31.03.2019),
  3. «Մանուկ» (18%)` արտադրող՝ Ա/Ձ Գագիկ Մանուկյան (արտադրության օրը՝ 30.03.2019),
  4. «Զանգեզուր» (18%)` արտադրող՝ Ա/Ձ Արման Աղաբեկյան (արտադրության օրը՝ 02.03.2019)

Համաձայն ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրությունների՝ նշված արտադրատեսակները ճարպաթթվային կազմով (բուսական յուղի առկայության ցուցանիշով) չեն համապատասխանել ՄՄ ՏԿ 033/2013-ով սահմանված «թթվասեր» ապրանքատեսակի բնութագրին եւ անվանմանը:

Նշենք նաեւ, որ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 12 մասի, տվյալ ապրանքատեսակները համարվում են կեղծված սննդամթերք:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԱՊԾ, թթվասեր

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon