11:00 - 18.01.2019

Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանը Ղարաբաղի խնդրի իր առաջ քաշած խաղաղության թեզի քննադատներին

1533 0 Խոսք

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը 2016 փվականի դեկտեմբերի 17-ին կուսակցության համագումարում իր ելույթի քննադատներին։  Ilur.am կայքում հրապարակված «Որոշ պարզաբանումներ ս.թ. դեկտեմբերի 17-ի իմ ելույթի արձագանքների վերաբերյալ» հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Բացասական, զգացական, խեղաթյուրիչ, մեղադրական, սպառնալից, հիստերիկ արձագանքներն ինձ համար ամենևին անսպասելի չէին, և դա հստակորեն կանխատեսված էր իմ ելույթում։ Անակնկալը դրական արձագանքների առատությունն էր, ինչը նշանակում է, որ ուղեղների լվացմանն ուղղված տասնութամյա պետական քարոզչությանն այնուամենայնիվ չի հաջողվել ողջախոհությունն արմատախիլ անել մեր իրականությունից։ Եվ, ըստ երևույթին, հենց այս հանգամանքն է, որ առանձնապես հունից հանել է ուրիշների արյան վրա ձեռքեր տաքացնող խղճուկ «պոլիտիկաններին»։

Բոլորովին մտադիր չլինելով պատասխանել բացասական արձագանքներին, հարկ եմ համարում միայն ցավակցաբար արձանագրել, որ Ղարաբաղյան կարգավորման իմ «տեսակետը» կամ «հայեցակարգը» պարտվողական կամ դավաճանական հայտարարող ու դատափետող հարգարժան ընդդիմախոսներս հայտնվել են ծիծաղելի, եթե չասենք, ողորմելի վիճակում։ Պարզվում է, որ այդ մարդիկ ընդհանրապես անտեղյակ, կամ իրենց սազող բառով, բեխաբար են Ղարաբաղյան կարգավորման գործընթացից։ Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։

Դեկտեմբերի 17-ին ես ոչ թե ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման իմ տեսակետը կամ հայեցակարգը, այլ խոսել եմ այս պահին բանակցությունների սեղանին դրված և Հայաստանի իշխանությունների կողմից սկզբունքորեն ընդունված կարգավորման մի կոնկրետ ծրագրի մասին, որի հետ անձամբ ես և Հայ Ազգային Կոնգրեսը որևէ կապ չունենք։ Դա կարգավորման «մադրիդյան-կազանյան-լավրովյան» կոչված տարբերակն է, որն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում 1997թ. փուլային տարբերակից՝ ընդգրկելով հետևյալ իրարահաջորդ քայլերը.

1-ին փուլ. Հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձնում Ղարաբաղի հսկողության տակ գտնվող յոթ շրջաններից հինգը, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի.

2-րդ փուլ. Ղարաբաղա-ադրբեջանական նոր շփման գծում տեղակայվում են խաղաղարար ուժեր.

3-րդ փուլ. Հռչակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակը.

4-րդ փուլ. Վերացվում է Ղարաբաղի և Հայաստանի շրջափակումն ու վերականգնվում են Ադրբեջանը, Ղարաբաղը, Հայաստանը (հավանաբար նաև Թուրքիան) կապող հաղորդակցության բոլոր ճանապարհները.

5-րդ փուլ. Սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական կարգավիճակը.

6-րդ փուլ. Ադրբեջանին են վերադարձվում մնացյալ երկու շրջանները, բացի Լաչինի միջանցքից։

2007 թվականից ի վեր, իսկ առավել ինտենսիվորեն վերջին մեկ տարում, Հայաստանի իշխանությունները, Մինսկի խմբի համանախագահ երկրների և մասնավորապես Ռուսաստանի հետ, բանակցում են կարգավորման կոնկրետ այս ծրագրի շուրջ։ Այսինքն, ներկա պահին սա՛ է Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի իշխանության որդեգրած պաշտոնական տեսակետը, որի համար լիակատար պատասխանատվություն են կրում, առաջին հերթին, այդ իշխանության մաս կազմող Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը, իսկ ավելի պակաս՝ Ազգային Ժողովում նրանց հետ համերաշխորեն քվեարկող խմբակցություններն ու անհատ պատգամավորները։ Ստիպված եմ կրկնել, որ ես և Կոնգրեսը ոչ միայն այս ծրագրի հետ որևէ կապ չունենք, այլև ընդհանրապես, կարծիք արտահայտելուց բացի, նրա գործադրման վրա ազդեցության այլ լծակի չենք տիրապետում։ Հետևաբար ստացվում է, որ փոխզիջումը և տարածքների հանձնումը պարտվողականություն ու դավաճանություն համարողները բանավիճում են ոչ թե մեզ, այլ իրենք իրենց հետ և դատափետում են ոչ թե մեր տեսակետն ու հայեցակարգը, այլ իրենց իսկ ծրագիրը։ Ահա, թե ինչ է նշանակում՝ հայտնվել ծիծաղելի, եթե չասենք, ողորմելի վիճակում։

Ինչ վերաբերում է կարգավորման նշված ծրագրի նկատմամբ մեր կուսակցության դիրքորոշմանը, ապա հակառակ այն իրողությանը, որ նա չի արդարացնում հայ ժողովրդի բոլոր սպասելիքները, մենք կողմ ենք նրա անհապաղ գործադրմանը, որովհետև՝ ա. ուշացնելու պարագայում Հայաստանն ու Ղարաբաղն ավելի են թուլանալու, և բ. հաջորդ լուծումն ավելի վատն է լինելու, քան այս մեկը։ Ըստ էության չհակաճառելով տվյալ դիրքորոշմանը, իշխանական շրջանակներից ոմանք տարակուսանք են արտահայտել, թե արդյոք ժամանա՞կն էր հրապարակայնացնել այն։ Դա մենք կատարել ենք երկու նկատառումով. նախ՝ հասարակությանը քաղաքական պատգամ փոխանցելու ավելի հարմար պահ, քան նախընտրական շրջանը, գոյություն չունի, և երկրորդ՝ որպեսզի Ղարաբաղյան հանգուցալուծումը, 2013թ. սեպտեմբերի 3-ի իրադարձության պես, շշմեցնող անակնկալ չլինի ու ներքաղաքական ցնցումներ չառաջացնի։ Ինչպես նշել եմ իմ ելույթում, հասարակությանը փոխզիջման ու խաղաղության նախապատրաստելը, առաջին հերթին, պետք է լիներ հենց  իրենց, և ոչ թե Կոնգրեսի գործը։ Իրենց պարտականությունը մենք ենք կատարել, ու մի բան էլ մեզանից դժգոհում են։

* * *

Ետհամագումարյան բանավեճում բուռն քննարկման առարկա է դարձել նաև իմ «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» արտահայտությունը։ Ռուսաստանի նկատմամբ համակրանքի կամ հակակրանքի տարր չպարունակող և արտաքին քաղաքական կողմնորոշման հետ կապ չունեցող այս ակնհայտ ճշմարտությունը տեղիք է տվել աշխարհաքաղաքական բնույթի այնպիսի բռնազբոսիկ ու անհեթեթ մեկնաբանությունների, որոնց անդրադառնալը պարզապես անլրջություն կնշանակեր։ Ղարաբաղի հարցի լուծման բանալու վերաբերյալ իմ արտահայտած պնդման հիմքում ընկած են հետևյալ անժխտելի իրողությունները։ Ի տարբերություն Ռուսաստանի, Ղարաբաղի հարցը երբեք Արևմուտքի համար առաջնահերթություն չի եղել, ինչի վկայությունն է այն, որ վերջինս, պաշտոնական հայտարարություններից ու դիվանագիտական նախաձեռնություններից բացի, այդ ուղղությամբ որևէ գործնական քայլ չի կատարել։ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև թե՛ 1994, թե՛ 2016 թվականի զինադադարները կնքվել են բացառապես Ռուսաստանի ջանքերով։ Վերսկսված սառը պատերազմի ներկա հանգրվանում ակտիվորեն ներգրավված լինելով Մերձավորարևելյան իրադարձությունների հորձանուտում, Ռուսաստանը չի կարող իր սահմանների անմիջական հարևանությամբ մի այնպիսի պայթյունավտանգ օջախ հանդուրժել, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է։ Դա է պատճառը, որ վերջին շրջանում այդ հակամարտության կարգավորման նախաձեռնությունն անցել է Ռուսաստանի ձեռքը, ինչն ըմբռնումով է ընկալվում նաև Արևմուտքի կողմից։ Կրկին, ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանն է, որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների վրա ազդեցություն գործելու ու նրանց միջև համաձայնություն կայացնելու արդյունավետ լծակների է տիրապետում՝ իրողություն, որ նույնպես բազմիցս շեշտվել է արևմտյան քաղաքագետների կողմից։ Ինչպես դեռևս մեկ տարի առաջ նշել եմ իմ հոդվածներից մեկում, «խոսքն ամենևին չի վերաբերում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ նոր ծրագիր պարտադրելուն, այլ ընդամենը Մինսկի խմբի եռանախագահության ջանքերով Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ծրագրին նոր ավյուն հաղորդելուն» (iLur.am, 26.11.2015)։

* * *

Շատերին զայրացրել է նաև այն բանը, որ ես Իլհամ Ալիևին ռացիոնալ մտածողություն ունեցող պետական գործիչ եմ համարել։ Դա վկայում է այն մասին, որ նրանք գաղափար անգամ չունեն, թե ինչ է նշանակում ռացիոնալ մտածողությունը։ Ռացիոնալ մտածողությամբ օժտվածությունը ո՛չ արտակարգ արժանիք է, ո՛չ էլ բացառիկության արտահայտություն։ Քանի որ մարդը բանական կենդանի է, մտածողության այդ եղանակը հատուկ է մարդկության մեծամասնությանը։ Այսինքն, ռացիոնալ մտածողությունը նորմ է, իռացիոնալը՝ բացառություն։ Այդ հասկացությունը, վերջին հաշվով, հանգում է իրականությունը ճիշտ գնահատելու և երևույթների պատճառա-հետևանքային կապն ընկալելու ունակությանը։ Տվյալ ունակությունն ամենևին կախված չէ մարդկանց դաստիարակությունից, կրթական մակարդակից կամ արժեհամակարգից։ Հասարակ, անգրագետ մարդիկ հաճախ շատ ավելի ռացիոնալ մտածողներ են, քան համալսարանավարտները։ Ցանկացած գյուղացի գիտի, որ եթե արտը ժամանակին չջրի, այն կչորանա։ Ցանկացած անտառահատ գիտի, որ եթե ծառի թեքությունը հաշվի չառնի, այն կընկնի իր գլխին։ Ցանկացած գործարար գիտի, որ եթե իր ապրանքը որակյալ չլինի, այն չի վաճառվի։ Այնպես որ, ռացիոնալ մտածողությունը ո՛չ գերբնական հատկություն է, ո՛չ էլ ինչ-որ մեկի մոտ դրա առկայության արձանագրումը՝ գովասանք կամ հաճոյախոսություն։ Ռացիոնալ մտածողությունից զուրկ են միայն այն անձնավորությունները, որոնց հավակնությունները գերակշռում են իրենց կարողությունները, և որոնց ինքնագնահատականը չի համապատասխանում սեփական արժանիքներին։

Սահմանափակվեմ այսքանով, որովհետև ելույթիս կապակցությամբ արտահայտված մյուս ցնդաբանություններին մամուլում և «ֆեյսբուքում» ինձնից լավ անդրադարձել են ռացիոնալ մտածողություն ունեցող հազարավոր ակտիվ քաղաքացիներ»։

Լևոն Տեր-Պետրոսյան

Դեկտեմբերի 26, 2016թ.



Ըստ թեմայի կարդացեք նաև

  • Վահրամ Աթանեսյան. Անթույլատրելի է բութ սառնասրտությամբ նենգափոխել իրողությունները
  • Լևոն Տեր-Պետրոսյան. «Բավական է հայրենասիրական ճառերով մոլորեցնել ժողովրդին»
  • ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը
  • Կարևոր ճշտում՝ ԼՂ հարցի լուծման կապակցությամբ. «Առավոտ»
  • «Ցանկանում ենք խթանել Երևանի և Բաքվի միջև անմիջական կապը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար»
  • Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
  • Բռնապետության դեմքը․ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ի արյունոտ դաշինքը
  • ԻԻՀ ռազմական կցորդը վերահաստատել է Իրանի դիրքորոշումը Արցախի վերաբերյալ
  • ԱԳՆ.Մեկնարկել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների
  • «Հայաստանի իշխանությունները պետք է նախապատրաստեն բնակչությանը հարևանների հետ խաղաղության հաստամանը»
  • Կիսվել սոցցանցում

    Թողնել մեկնաբանություն 0

    avatar
     Կարդալ հետո

    14:35 - 18.01.2019 Հայաստան 
    Դատարանն Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել
    14:00 - 18.01.2019 Հայաստան 
    Արարատ Միրզոյանի ճեպազրույցը լրագրողների հետ
    13:50 - 18.01.2019
    Գագիկ Ծառուկյան. Մենք կենտրոնամետ ուժ ենք (տեսանյութ)
    12:00 - 18.01.2019 Հայաստան 
    Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը (ուղիղ)
    10:32 - 18.01.2019 Հայաստան 
    Ազգային ժողովի նիստը (ուղիղ)
    10:00 - 18.01.2019 Մամուլ 
    AFP. Ցմահ բանտարկություն՝ լրագրողի սպանության համար
    09:54 - 18.01.2019 Մամուլ 
    «Փաստ». Կապանի քաղաքապետի ունեցվածքը
    09:35 - 18.01.2019 Մամուլ 
    «Ժամանակ». Քոչարյանը չի խուսափի պատասխանատվությունից
    09:25 - 18.01.2019 Մամուլ 
    «Հրապարակ». Ով է գլխավորելու ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը
    09:15 - 18.01.2019 Մամուլ 
    «Առավոտ».  Դավիթ Բաբայան. «Ո՞նց պատրաստենք խաղաղության»
    09:10 - 18.01.2019 Մամուլ 
    «Ժողովուրդ». Ներվում են տաքսիստները
    09:05 - 18.01.2019 Մամուլ 
    DW. Թուրքիայում կալանավորվել և արտաքսվել է նիդերլանդացի լրագրողուհին
    09:00 - 18.01.2019 Տեղեկատու 
    Պատմության այս օրը. հունվարի 18
    08:55 - 18.01.2019 Մամուլ 
    «Ժամանակ». Հայաստանի ընտրություններից որևէ բողոք չկա
    08:50 - 18.01.2019 Մամուլ 
    «Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի դեմ դատական հայց է ներկայաց­վել
    08:45 - 18.01.2019 Տեղեկատու 
    Ճանապարհները հունվարի 18-ին
    08:40 - 18.01.2019 Մամուլ 
    «ՀԺ». 700 միլիոն եվրո կհասնի Հայաստանին
    08:35 - 18.01.2019 Մամուլ 
    Reuters. Ձերբակալվել է Մակրոնի նախկին թիկնապահը
    08:30 - 18.01.2019 Տեղեկատու 
    Եղանակը հունվարի 18-ին
    08:15 - 18.01.2019 Տեղեկատու 
    Հոսանքազրկում հունվարի 18-ին
    08:05 - 18.01.2019 Մամուլ 
    РБК.
    08:00 - 18.01.2019 Տեղեկատու 
    Այսօր հունվարի 18-ն է
    21:00 - 17.01.2019 Հայաստան 
    Ճանապարհային «կանաչ» նշաններ՝ Երևանում (տեսանյութ)
    20:30 - 17.01.2019 Հայաստան 
    ՄԻԵԴ-ը՝ Մայրապետյանի գործով որոշում է կայացրել
    20:00 - 17.01.2019 Խոսք 
    Բռնապետության դեմքը․ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ի արյունոտ դաշինքը
    19:30 - 17.01.2019 Խոսք 
    ԻԻՀ ռազմական կցորդը վերահաստատել է Իրանի դիրքորոշումը Արցախի վերաբերյալ
    19:00 - 17.01.2019 Հայաստան 
    Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
    16:01 - 17.01.2019 Հայաստան 
    «Մարտի 1»-ի գործով նախորդ իշխանությունների իրականացված հետաքննությունը միակողմանի էր
    15:00 - 17.01.2019 Հայաստան 
    Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
    14:28 - 17.01.2019 Հայաստան 
    Վարչապետի երեք բանաձևը (տեսանյութ)
    14:00 - 17.01.2019 Հայաստան 
    Էլեկտրոնային շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան կազատվի ԱԱՀ-ից
    13:00 - 17.01.2019 Հայաստան 
    Փոփոխություններ ընտանեկան նպաստի ծրագրում
    12:49 - 17.01.2019 Հայաստան 
    Բացահայտել է «Հայանտառ»-ի աշխատակիցների մասնակցությամբ կոռուցպիոն բնույթի հանցագործություն
    12:30 - 17.01.2019 Հայաստան 
    Փաշինյանն անդրադարձավ կառավարության կառուցվածքի փոփոխություններին
    12:01 - 17.01.2019 Հայաստան 
    ԵՄ-ն ու ՀԲ-ն ավելի քան 700 միլիոն եվրո կտրամադրեն Հայաստանին
    11:30 - 17.01.2019 Հայաստան 
    Արմեն Գևորգյանի գործով բողոքների քննությունը (ուղիղ)
    11:00 - 17.01.2019 Հայաստան 
    Կառավարության նիստը (ուղիղ)
    10:30 - 17.01.2019 Արցախ 
    ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
    10:00 - 17.01.2019 Հայաստան 
    Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը (ուղիղ)
    09:50 - 17.01.2019 Մամուլ 
    АиФ. Ինչպես է Պուտինը ծանոթանում օրվա լրահոսին
    09:35 - 17.01.2019 Մամուլ 
    Daily Mail. Ճապոնայում «աշխատանքից ազատել է» ռոբոտներին
    09:30 - 17.01.2019 Տեղեկատու 
    Պատմության այս օրը. հունվարի 17
    09:20 - 17.01.2019 Մամուլ 
    «ՀԺ». Ապրիլյան պատերազմի հետ կապված փաստերը խեղաթյուրված են
    09:10 - 17.01.2019 Մամուլ 
    «Ժողովուրդ». ՀՅԴ-ի կարևոր թևերը կբռնեն Ռուստամյանի կողմը
    09:05 - 17.01.2019 Մամուլ 
    Reuters. Բրիտանիան մարտի 29-ին կլքի ԵՄ-ն
    09:00 - 17.01.2019 Տեղեկատու 
    Հայ Առաքելական Եկեղեցին նշում է
    08:55 - 17.01.2019 Մամուլ 
    «Հրապարակ». Իշխանությունները պաշտոն չեն վստահի Կոստանյանին
    08:50 - 17.01.2019 Մամուլ 
    «168 ժամ». Հայաստանը կարող է օգտվել ԵՄ ներդրումային ծրագրից
    08:45 - 17.01.2019 Տեղեկատու 
    Ճանապարհները հունվարի 17-ին
    08:40 - 17.01.2019 Մամուլ 
    AFP. ԱՄՆ-ը պարտության կմատնի «Իսլամական պետությանը»
    08:35 - 17.01.2019 Մամուլ 
    «Ժամանակ». Հայաստանը պետք է չհապաղի
    08:30 - 17.01.2019 Տեղեկատու 
    Եղանակը հունվարի 17-ին
    08:25 - 17.01.2019 Մամուլ 
    AP. Նախագահական ընտրություններում տարիքը խոչընդոտ չէ
    08:20 - 17.01.2019 Տեղեկատու 
    Ջրանջատում հունվարի 17-ին
    08:15 - 17.01.2019 Մամուլ 
    «ՀԺ». Կապանի օդանավակայանն ամռանը պատրաստ կլինի
    08:10 - 17.01.2019 Տեղեկատու 
    Հոսանքազրկում հունվարի 17-ին
    08:05 - 17.01.2019 Մամուլ 
    «Առավոտ». Պատրասվում ենք խաղաղության
    08:00 - 17.01.2019 Տեղեկատու 
    Այսօր հունվարի 17-ն է
    23:32 - 16.01.2019 Հայաստան 
    Վահե Գրիգորյան. Դատական համակարգը պետք է լքեն բոլոր օդիոզները (տեսանյութ)
    23:00 - 16.01.2019 Հայաստան 
    Հայերեն լույս է տեսել Յուրի Կարաբչիևսկու «Կարոտ առ Հայաստան» գիրքը
    22:48 - 16.01.2019 Հայաստան 
    Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ Արման Բաբաջանյանին
    22:00 - 16.01.2019 Ժամանց 
    Այսօր The Beatles-ի համաշխարհային օրն է (տեսանյութ)
    21:00 - 16.01.2019 Խոհանոց 
    Օրվա բաղադրատոմսը. Հետտոնական դիետա (օր յոթերորդ)
    20:00 - 16.01.2019 Տեղեկատու 
    Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա
    19:00 - 16.01.2019 Հայաստան 
    Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. պատճառված վնասը՝ ավելի քան 327 մլն. դրամ
    17:55 - 16.01.2019 Հայաստան 
    Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետեր
    17:00 - 16.01.2019 Հայաստան 
    Հայկ Կոնջորյան. Բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ
    16:00 - 16.01.2019 Հայաստան 
    ԱԺ պատգամավորը սխալ է մեկնաբանում բենզինի գնի նվազումը
    15:00 - 16.01.2019 Հայաստան 
    Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը ավարտվեց
    14:06 - 16.01.2019 Հայաստան 
    ՊԵԿ նախագահի ասուլիսը՝ ուղիղ
    13:12 - 16.01.2019 Հայաստան 
    Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել. Արման Բաբաջանյան
    13:00 - 16.01.2019
    UIC Armenia. Հայաստանում դպրոցների մատչելիությունը ոչ միշտ է համապատասխանում նորմերին
    12:30 - 16.01.2019 Արցախ 
    ԱԳՆ.Մեկնարկել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների
    12:00 - 16.01.2019 Հայաստան 
    ՄԻՊ. Անձին ապօրինի պահել են հոգեբուժարանում. հարուցվել է քրգործ
    11:18 - 16.01.2019 Հայաստան 
    Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը (ուղիղ)
    10:22 - 16.01.2019 Հայաստան 
    «Հրաժարվում է ՀՀ քաղաքացի լինելուց». հայրը երեխաների հետ քայլում է դեպի Վրաստանի սահման. «Ա1+»
    10:01 - 16.01.2019 Հայաստան 
    Ազգային ժողովի նիստը (ուղիղ)
    09:45 - 16.01.2019 Մամուլ 
    «Ժամանակ». Դատական համակարգը պետք է լքեն բոլոր օդիոզները
    09:15 - 16.01.2019 Մամուլ 
    «Ժամանակ». Կտրուկ վատացել է Ռուբեն Հայրապետյանի առողջական վիճակը
    09:10 - 16.01.2019 Մամուլ 
    «Փաստ». Ո՞վ կլինի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը

    ԳՈՎԱԶԴ

    ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
    Ամենադիտվածները 1-18.1.2019
    10.01.2019 Հայաստան
    Քոչարյանի փաստաբաններից մեկը 300 հազար դոլարանոց բնակարան է փնտրում. Scannews.tv    (1118)
    10.01.2019 Խոսք
    Բացառիկ տեսագրություն. հանդիպում-բանակցություն՝ 1994թ. զինադադարից առաջ    (1100)
    17.01.2019 Խոսք
    Բռնապետության դեմքը․ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ի արյունոտ դաշինքը    (949)
    13.01.2019 Հայաստան
    Փաստեր «Մթի ու ցրտի» մասին    (910)
    03.01.2019 Հայաստան
    Wikileaks: Ինչպես էր 91-ին Լևոն Տեր-Պետրոսյանը պատկերացնում անկախությունը    (579)
    04.01.2019 Հայաստան
    Հակոբ Հակոբյան. Բոլոր սև գործերի հետևում Աղվան Հովսեփյանն է    (477)
    10.01.2019 Հայաստան
    Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել    (467)
    05.01.2019 Խոսք
    Արսեն Թորոսյան. «Կոչ եմ անում հանգիստ լինել և չմատնվել խուճապի»    (467)
    13.01.2019 Հայաստան
    «Էս գործը հանգիստ ա սիրում». հարցազրույց Վանո Սիրադեղյանի հետ    (458)
    09.01.2019 Խոսք
    Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է: Շնորհավոր, մեծարգո Նախագահ    (392)
    09.01.2019 Հայաստան
    1990-1998 թթ. իրողություններն ու քաղաքական արդյունքները (տեսանյութ)    (388)
    13.01.2019 Հայաստան
    Արսեն Թորոսյանին Արմավիրի բժշկական կենտրոնում չէին սպասում (տեսանյութ)    (377)
    08.01.2019
    ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարությունը (տեսանյութ)    (362)
    09.01.2019 Մամուլ
    «ՀԺ». Զանգ ստացավ ու սկսեց ինձ ծեծել    (350)
    09.01.2019 Խոսք
    ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդում ընդգրկվել է ուսանող, որը ստիպել է զբաղվել ՀՀԿ-ի գովազդով    (319)
    12.01.2019 Հայաստան
    Այսօր լրացավ Ավետիսյանների ընտանիքի սպանդի 4-րդ տարելիցը (տեսանյութ)    (291)
    08.01.2019 Հայաստան
    Վահագն Հարությունյանը կկալանավորվի    (291)
    07.01.2019
    ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Կարագանդայում ստեղծված իրադրության վերաբերյալ    (286)
    16.01.2019 Հայաստան
    Վահե Գրիգորյան. Դատական համակարգը պետք է լքեն բոլոր օդիոզները (տեսանյութ)    (246)
    16.01.2019 Հայաստան
    Հայկ Կոնջորյան. Բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ    (241)
    03.01.2019 Հայաստան
    Հունվար ամսվա կենսաթոշակի վճարումը    (226)
    11.01.2019 Հայաստան
    ՀՔԾ-ն Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել    (220)
    07.01.2019 Հայաստան
    Հրապարակվել է ԱԺ պատգամավորների ցուցակը    (198)
    14.01.2019 Հայաստան
    Քոչարյանի գործով արդեն երրորդ դատավորն է ինքնաբացարկ ներկայացնում    (191)
    11.01.2019 Հայաստան
    Հայաստանում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել    (179)
    03.01.2019 Հայաստան
    2018-ին զոհվել է 39 զինծառայող, որից 7-ը՝ հակառակորդի կրակոցից    (177)
    06.01.2019 Հայաստան
    Նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ Է    (174)
    16.01.2019 Հայաստան
    Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ Արման Բաբաջանյանին    (169)
    10.01.2019 Մամուլ
    «Առավոտ». Եթե Քոչարյանն է վերցրել, ես մո­տիկ գնալ չեմ ուզում    (168)
    13.01.2019 Հայաստան
    Բագրատ Ասատրյան. «Ռոբերտ Քոչարյանին եթե ազատեն, գազի գինը կիջնի. հիմարություն է սա»    (146)
    10.01.2019 Մամուլ
    «ՀԺ». Ինչ մի­ջոցներով է «քառյակը» գնել թանկարժեք լրատվամիջոցները    (144)
    16.01.2019 Տեղեկատու
    Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա    (134)
    15.01.2019 Մամուլ
    «Առավոտ». Նախկին ռեժիմից ստացած դատավորների զանգերը էֆեկտիվ չեն    (131)
    16.01.2019 Հայաստան
    Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել. Արման Բաբաջանյան    (130)
    15.01.2019 Մամուլ
    «Հրապարակ». ՀՅԴ-ականները՝ Փաշինյանի «ինադու»    (129)
    11.01.2019 Հայաստան
    Դավիթ Սանասարյան. ԵՊՀ ռեկտորը պատասխան է տալու (ուղիղ)    (128)
    11.01.2019 Հայաստան
    Օպերայի հարակից տարածքը կանաչապատսելու է. սրճարանատերերը ծանուցում են ստացել    (125)
    16.01.2019 Հայաստան
    «Հրաժարվում է ՀՀ քաղաքացի լինելուց». հայրը երեխաների հետ քայլում է դեպի Վրաստանի սահման. «Ա1+»    (125)
    14.01.2019 Հայաստան
    Մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը (ուղիղ)    (124)
    09.01.2019 Մամուլ
    «Ժամանակ». Գործ ունի անելու նաև գլխավոր դատախազությունը    (124)
    12.01.2019 Մամուլ
    «ՀԺ». Գաղտնալսման գործով հարցաքննվել է «Մարտի 1»ի գործի վկան    (123)
    07.01.2019 Հայաստան
    Anonymous-ը գաղտնազերծել է, թե ովքեր են Հայաստանում զբաղվում ռուսական քարոզչությամբ    (123)
    17.01.2019 Մամուլ
    «ՀԺ». Ապրիլյան պատերազմի հետ կապված փաստերը խեղաթյուրված են    (119)
    13.01.2019 Տարածաշրջան
    «Հայաստանի իշխանությունները պետք է նախապատրաստեն բնակչությանը հարևանների հետ խաղաղության հաստամանը»    (117)
    17.01.2019 Հայաստան
    Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է (տեսանյութ)    (117)
    06.01.2019 Հայաստան
    Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով (տեսանյութ)    (116)
    10.01.2019 Մամուլ
    «ՀԺ». «Զվարթնոցում» գեներալ Մանվելն այլևս մենաշնորհ չունի    (111)
    08.01.2019 Հայաստան
    Պետական կառույցները պետբյուջեի հաշվին թանկարժեք զուգարանի թղթեր են գնում    (110)
    08.01.2019 Հայաստան
    ՌՈ-ն նյութեր է նախապատրաստում զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի միջադեպի վերաբերյալ (տեսանյութ)    (110)
    08.01.2019 Տեղեկատու
    Ինչպես գրանցվել News-Line.am կայքում    (108)


    ՕՐԱՑՈՒՅՑ
    «  Դեկտեմբեր 2018  »
    ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
         12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31
    Պիտակներ
    ԱՄՆ (24)
    ԼՂ (18)
    Reuters (17)
    ՀՀԿ (14)
    ԵՄ (13)
    ԿԸՀ (11)
    ՀՔԾ (9)
    ԱԱԾ (8)
    ՀՅԴ (8)
    ԲՀԿ (6)
    ՄԻՊ (6)
    forbes (5)
    РБК (5)
    fip.am (4)
    ՔՊ (4)

    ԳՈՎԱԶԴ
    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց են՝ 10
    Հյուրեր՝ 9
    Օգտատերեր՝ 1
    ivaadamyan