Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահների առանձնազրույցը

Քաղաքական 13.03.2019   15:00   65

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի եւ Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը:

Ողջունելով Վրաստանի նախագահին և շնորհակալություն հայտնելով նրան իր հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամական պատմություն ունեն, որը, վստահաբար, շարունակվելու է նաև հետագա հազարամյակներում:

 «Ինձ համար շատ թարմ են հաճելի հիշողությունները, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ Վրաստանում մասնակից եղա շատ գեղեցիկ արարողության՝ Ձեր երդմնակալությանը,- ասել է նախագահ Սարգսյանը:- Շատ ուշադիր հետևում եմ Ձեր ակտիվ գործունեությանը, մանավանդ արտաքին քաղաքականության ոլորտում»:

Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ սկսած մշակույթից մինչև գիտություն, ժամանակակից տեխնոլոգիաներ, հսկայական ներուժ ունի, և ամեն ինչ պետք է անել, որ այդ համագործակցությունը լինի ավելի խորը և շատ շահավետ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին հյուրընկալության համար, նշել է, որ Արմեն Սարգսյանն իր երդմնակալության արարողությանը մասնակցած  միակ նախագահն էր:

«Դա ինձ համար մեծ պատիվ էր,-ասել է Վրաստանի նախագահը:- Դա մեր երկու երկրների միջև բարեկամության նշան էր, ինչը ես անձամբ և մեր հասարակությունը բարձր ենք գնահատում»:

Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ երկու ժողովուրդները միասին երկար ճանապարհ ունեն անցնելու, և նրանցից է կախված, թե ինչպես կօգտագործեն տարածաշրջանում առկա մեծ ներուժը: Վրաստանի նախագահն ասել է, որ երկու երկրներին միավորում են ոչ միան աշխարհագրությունը, պատմությունը, այլև Վրաստանի հայ բնակչությունը: 

Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, կհյուրընկալվի Գարեգին Բ -ին:

Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արմեն Սարգսյան, Վրաստան, Սալոմե Զուրաբիշվիլի

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon