Սասուն Միքայելյանը կրկնում է նախկին իշխանությունների քայլը

Քաղաքական 08.04.2019   13:29   138

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ի հեճուկս ԵԿՄ նախագահ դառնալու մասին լուրերը հերքելուն, Սասուն Միքայելյանը դարձել է այդ կառույցի ղեկավար։ Այս արարքը հիշեցնում է մեկ այլ քաջ հայտնի պատմություն՝ կապված Սերժ Սարգսյանի հետ։

Օրերս Երկրապահ կամավորական միության նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը։

Թեև մամուլում վաղուց էին շրջանառվում նրա՝ ԵԿՄ նախագահ դառնալու մասին լուրերը, սակայն Սասուն Միքայելյանը համառորեն հերքում էր դրանք, հիշեցնում է fip.am-ը:

Դեռևս նախորդ տարի՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Սասուն Միքայելյանն ասել է, որ իրեն խնդրեն էլ, աղաչեն էլ ԵԿՄ նախագահ չի դառնա․ «Շրջանառության մեջ են դրել, որ Միքայելյան Սասունը դառնալու ա ԵԿՄ նախագահ, նման բան Միքայելյան Սասունի մտքով ոչ անցել ա, ոչ էլ կանցնի․․․ ես, իմ գործունեությունը, չպիտի Երկրապահի նախագահ լինեմ, որ անեմ»,- մասնավորապես, ասել էր ԱԺ պատգամավորը:

Սակայն, ինչպես ցույց տվեց գործողությունների ընթացքը, Սասուն Միքայելյանը, այնուամենայնիվ, դարձավ ԵԿՄ նախագահ՝ միաձայն ընտրվելով այդ պաշտոնում։ Ավելին, Միքայելյանը նշել է, որ վայր կդնի ՔՊ վարչության նախագահի լիազորությունները։

Ուշագրավ է, սակայն, որ ՀՀ պաշտոնյաների՝ իրենց հետագա պաշտոնավարումների վերաբերյալ հակասական հայտարարություններն ավանդական դառնալու միտում ունեն։

Բոլորը, թերևս, հիշում են, որ 2014 թվականին սահմանադրական բարեփոխումների քննարկումների ժամանակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այլևս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար, իսկ եթե անցում կատարվի պառլամենտական կառավարման մոդելին, ապա նա չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին․ «․․․Վստահ եմ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր Սարգսյանը։

Թե ի՞նչ իրադարձություններ հետևեցին Սերժ Սարգսյանի այս հայտարարություններին՝ քննարկման բոլորովին այլ թեմա է, սակայն հարկ է արձանագրել, որ իրենց հետագա գործունեության վերաբերյալ պաշտոնատար անձանց հայտարարությունները միշտ չէ, որ պետք է «հալած յուղի պես» ընդունել, եզրափակում է fip.am-ը:

Կարինե Կիրակոսյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սասուն Միքայելյան, ԵԿՄ, Սերժ Սարգսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon