Սարդարապատում նշվում է Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը (ուղիղ)

Հայաստան 28.05.2019   11:00   82

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

 Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 101-ամյակը՝ Հանրապետության տոնը:

Հայաստանի առաջին Հանրապետության պետական այրերի գործը կենդանի է, նրանց երազանքն ապրում է և պիտի իրագործվի: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների արյունը իզուր չի հեղվել: Այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում կայացած միջոցառմանն իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը: 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ առաջին Հանրապետությունը, դա տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ թվում էր, թե հայ ժողովրդի պատմությունը հասել է  իր ավարտական փուլին: Բայց տեղի ունեցավ հակառակը, անսպասելին, և հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թվում էր, թե կորցրել է  անդառնալիորեն, ձեռք բերեց պետականություն: Այստեղ հեղված սուրբ արյան վրա է կառուցվել մեր պատմության առաջին Հանրապետությունը: Ահա սա է ամենակարևոր պատճառը, որ ամեն տարի մայիսի 28-ին մենք հավաքվում ենք այստեղ, մենք գալիս ենք ասելու, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունը Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների առաջ, մենք  գալիս են բարձրաձայնելու երեք ճակատամարտի հերոսներին, որ նրանց արյունը իզուր չի հեղվել, որ նրանց սերունդներն այսօր հպարտ քայլում են այն նույն հողի վրա, որտեղ հանգչում են իրենք, որին նոր իմաստ ու բովանդակություն են հաղորդել իրենք իրենց անասելի զոհողություններով ու սխրանքներով»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ Սարդարապատի հուշահամալիր ենք գնում Առաջին Հանրապետության պետական այրերին ասելու, որ նրանց բարձրացրած դրոշն ամենևին թանգարանային նմուշ չէ, այլ ծածանվում է որպես Հայաստանի անկախ Հանրապետության թիվ մեկ խորհրդանիշ: Վարչապետը շեշտեց՝ նրանց գործը  կենդանի է, նրանց երազանքն ապրում է և պիտի իրագործվի:

Վարչապետը հիշեց  Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած նահատակներին, Առաջին Հանրապետությունը կերտած պետական այրերին, կառավարության անդամներին՝ գլխավորությամբ առաջին Հանրապետության չորս վարչապետների՝ Հովհաննես Քաջազնունիի, Ալեքսանդր Խատիսյանի, Համո Օհանջանյանի, Սիմոն Վրացյանի:  «Ձեր սխրանքներով են ոգեշնչվել Արցախյան ազատամարտի հերոսները՝ Վազգեն Սարգսյանից մինչև Մոնթե Մելքոնյան, Քրիստափոր Իվանյանից մինչև Լեոնիդ Ազգալդյան, ձեր սխրանքներով են ոգեշնչվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները՝ Ռոբերտ Աբաջյանից մինչև Քյարամ Սլոյան, Արմենակ Ուրֆանյանից մինչ Ադամ Սահակյան: Ձեր սխրանքներով են ոգեշնչված հայոց բանակի շարքայիններն ու սպաները, սերժանտներն ու գեներալները, ովքեր ամեն օր անխոնջ կրում են հայրենիքի անվտանգության ծանր, բայց հպարտանալու պատասխանատվությունը…Ձեր սխրանքներով է ոգեշնչված ՀՀ ազատ և հպարտ քաղաքացին, որ իր սեփական իշխանություն է հաստատել Հայաստանում, ով տեր է դարձել ձեր հիմնած, ձեր ստեղծած հայրենիքում»,- եզրափակեց վարչապետը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Առաջին Հանրապետության տոն

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon