Սահմանում են նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցման ընթացակարգը

Քաղաքական 10.05.2019   16:30   86

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ կառավարությունը սահմանեց զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության հատկացման ընթացակարգը և չափերը: Այս հարցի վերաբերյալ նախագիծը կառավարության մայիսի 10-ի նիստում ներկայացրեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը

«Անհատույց պետական ֆինանսական աջակցությունը հաշվարկվում է բնակարանի գնման վկայագիր տրամադրելու եզրակացության կայացման օրվան նախորդող եռամսյակի դրությամբ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակարանների ձևավորված շուկայական միջին գների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա` հետևյալ չափերով. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50%-ը, Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում` համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը, Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի, ինչպես նաև Լոռու մարզի Ախթալայի, Թումանյանի, Շամլուխի, Տավուշի մարզի Այրումի և Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքների` որպես 2000-ից պակաս մշտական բնակչություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90%-ը»,- ասաց նախարարը:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ ծրագրի համար հատկացվել է 5 մլրդ 705 մլն դրամ գումար:

«Ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է հետևյալ առաջնահերթությամբ` առաջինը` սահմանամերձ բնակավայրեր ունեցող ՀՀ մարզեր, երկրորդը` Հայաստանի Հանրապետության այլ մարզեր, երրորդը` Երևան քաղաքում»,- ասաց Տոնոյանը:  

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Զինծառայող, բնակարան, Դավիթ Տոնոյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon