Ռոբերտ Քոչարյանը պատռեց դիմակը․ անհայրենիք ստորաքարշների «խրախճանք» (տեսանյութ)

Քաղաքական 08.06.2019   10:00   1036

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

1in.am-ը գրում է. Այսօր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում լակոնիկ գրառում էր կատարել՝ բառացիորեն գրելով․ «Փաշինյանը պիտերյան ֆորումում․ «երբ բոլորը դժգոհ են, պետք է անեն այնպես, որ բոլորը լինեն գոհ»»։ Մի քանի ժամ հետո Զախարովան, իր իսկ ձևակերպմամբ, «առավել շնորհալիների» համար հստակեցրել է, որ ինքը Փաշինյանի մեջբերված խոսքերը ամենահաջողված ու կլասիկ ձևակերպումներից մեկն է համարում Սանկտ Պետերբուրգի ֆորումում՝ հընթացս ներկայացնելով Հայաստանի վարչապետի ամբողջական միտքը, որտեղ հեգնանքի առարկա դարձած նախադասությունը միանգամայն համարժեք է հնչում։ Զախարովան նաև կոչ է արել չտրվել սադրիչների մեկնաբանություններին։

Թերևս Զախարովան հարկադրված չէր լինի «խմբագրել» իր գրառումը, եթե դրա տակ Նիկոլ Փաշինյանի հասցեին վուլգար, անհարգալից մեկնաբանություններ չթողնեին Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները։ Խոսքը ոչ թե ֆեյքերի, այլ՝ կոնկրետ, իրական մարդկանց մասին է, որոնց էջերում տեղադրված են համատեղ լուսանկարներ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Օրինակ՝ նրանցից Նարե Գրիգորյանը, ով համատեղ լուսանկար ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, Նիկոլ Փաշինյանին անվանել է «խելապակաս», Լիլիթ Մռավյանը՝ «դեղին մամուլի «անհավասարակշիռ խմբագիր» և այլն։

Այս, ըստ էությանն, սկանդալը երկու բաղադրիչ ունի։ Արդյո՞ք սադրանքը կազմակերպված էր Մոսկվայի կողմից՝ դաշտ բացելու համար Նիկոլ Փաշինյանին անվանարկողների համար, որոնք ծաղրում էին վարչապետին՝ համատեքստից կտրված արտահայտության համար, թե՞ իսկապես գործ ունենք Զախարովայի մատուցման այս ժանրի հետ ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը ի սկզբանե Փաշինյանին ծաղրելու, հեգնելու նպատակ չի ունեցել։ Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալը, միայն նկատենք, որ Զախարովան «խմբագրեց» իր գրառումը ու «ամբողջացրեց» Նիկոլ Փաշինյանի խոսքը, երբ նրա գրառման տակ արված մեկնաբանություններն իսկապես կարող էին դիվանագիտական սկանդալի առիթ դառանալ։

Իսկ «փոթորիկ» սարքողները, ինչպես արդեն նշեցի, ոչ թե ֆեյքեր են, այլ կոնկրետ մարդիկ՝ Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, աջակիցները, որոնք կուռք են դարձրել հանցագործությունների մեջ թաթախված երկրորդ նախագահին՝ ցինիզմով նշելով, թե իրենք չեն ճանաչում Նիկոլ Փաշինյան անունով վարչապետի։ Ու այս ստորաքարշությունն արվում է օտար երկրի դիվանագետի ֆեյսբուքյան էջում՝ համեմված Ռուսաստանի հանդեպ քծնական ձևակերպումներով ու Հայաստանի ու նրա հասարակության հանդեպ քամահրական ռեպլիկներով։

Սա է Ռոբերտ Քոչարյանի ու նրա աջակիցների իրական նկարագիրը։ Սրանք անհայրենիք ստորաքարշներ են, որոնք պատրաստ են վայելել իրենց լափածն ու գողոնը՝ Հայաստանի կապիտուլյացիայի, նրա ընտրյալ ղեկավարին վարկաբեկելու գնով։ Սա իսկական «5-րդ շարասյուն» է՝ դավադիր մի խմբակ, որը պատրաստ է ցանկացած ստորության, էժան քայլի՝ օտարին սիրաշահելու ու նրա միջոցով Հայաստանից ու նրա հասարակությունից վրեժ լուծելու համար։ Այս տականքի անհայրենիքությունը սահմաններ չի ճանաչում ու պատահական չէ, որ նրանց սանձել է անգամ Զախարովան, որովհետև որևէ բանական մարդ չի կարող «մարսել» ցինիզմի ու ստորաքարշության այս «խրախճանքը»։

Ու այսքանից հետո նույնիսկ Հայաստանի բանտը շատ մեծ շռայլություն է թվում Ռոբերտ Քոչարյանի նման էժան մարդու համար, որն իր կողքին կարողանում է համախմբել անհայրենիք բորենիների։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան, Մարիա Զախարովա

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon