Հայտարարություն. Վենետիկի հանձնաժողովը արդյունավետ է գնահատում ՀՀ իշխանությունների հետ գործակցությունը Տիգրան Պասկևիչյան. Այսօր դիմում գրեցի և ազատվեցի պաշտոնից. Գարունը հանրայինում աշնանն է գալու, մի մտածեք Արարատ Միրզոյանի ելույթը Վաշինգտոնի Ատլանտյան խորհուրդում (տեսանյութ) Քաղցրաշենցիները բողոքում են ոռոգման ջրի խնդրից. «Նիկոլին խաբում են» (տեսանյոթ) Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու ՀՀ վարչապետի որոշում. Ստեղծվել է օպերատիվ շտաբ ԲԴԽ նիստ է հրավիրվել՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խաչիկ գյուղին սպառնացող հրդեհը մարելու համար գյուղացիներն անցել են Ադրբեջանի սահմանը Ահազանգ. Վտանգված է մերձհալիձորյան անտառի հնավայրը. որոշել են «օբեկտ» կառուցել» Կոնգրեսական. ԱՄՆ-ը աջակցելու է Հայաստանին ժողովրդավարական ուղու վրա (տեսանյութ)

Քաղաքացիներն աղբ են նետել քաղաքապետարանի մուտքի մոտ. Բերման ենթարկվածներ կան (տեսանյութ)

Հայաստան 08.07.2019   11:00   94

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին (2017-ի գումարման) անդամ Սոնա Աղեկյանը մի քանի հոգու հետ միասին «բուրավետ» պերֆորմանս է արել քաղաքապետարանի դիմաց՝ կենտրոնական մուտքի մոտ լցնելով ինչ-որ տեղից բերված աղբը։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել ք Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կրապետյանը:

«Չգիտեմ, թե որքանով են քաղաքացիները ճիշտ հասցե ընտրել իրենց բողոքի համար, քանի որ հայտնի է, որ մինչ օրս «Սանիթեք» ընկերությունն է ըստ պայմանագրի համարվում աղբահանության օպերատորը։ Աղբահանության նորաստեղծ համայնքային հիմնարկը կոչված է ապահովել քաղաքի մաքրությունը հիմնական օպերատորի անկարողության դեպքում, եւ հիմնարկը հիմա համալրվում է անհրաժեշտ մարդկային եւ տեխնիկական ռեսուրսով։ Մոտ օրերս Երեւան կհասնի նոր աղբարկղերի խոշոր խմբաքանակ, իսկ մի քանի շաբաթից կժամանի աղբատար մեքենաների մի մասը, որը զգալիորեն կթեթեւացնի աղբահանության հարցը։ Ընդհանուր, ինչպես հայտնի է, գնվել է 24 մեքենա, եւս 10-ի գնումը ընթացքի մեջ է։

Առկա անբավարար վիճակը ստեղծվել է տարիների ընթացքում եւ պատճառները բազմապիսի են։ Այնուհանդերձ, եւս մեկ անգամ հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը ստեղծված անհարմարության համար եւ խնդրում ենք զինվել համբերությամբ։ Աղբի խնդրի լուծումը շատ մոտ է», - ասված է նրա գրառման մեջ։

Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիներից երեքին ոստիկանները բերման են ենթարկել:

Ոստիկանության աշխատակիցների պնդմամբ՝ բերման ենթարկելը պայմանավորված էր քաղաքացիների կողմից ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու հանգամանքով։ Իսկ ոստիկանության աշխատակիցը պահանջում էր, որպեսզի ակցիայի մասնակիցները հավաքեն այն աղբը, որը բերել և լցրել էին քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ։

Բերման ենթարկված քաղաքացիներն են Սարգիս Տեր-Եսայանը, Սամվել Մովսիսյանը և Վահե Դիլոյանը։ 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «բուրավետ» ակցիա, քաղաքապետարան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon