ՊՆ նախկին փոխնախարար. Քոչարյանի և բարձրագույն սպայական կազմի հանդիպումից հետո ստեղծվեց 0038 հրամանը

Մարտի 1 10.02.2019   10:00   291

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մարտի 1-ի գործով արդեն մի քանի անգամ հարցաքննված պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը պնդում է, թե նույն գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող տեղյակ չլինել 0038 հրամանի մասին, քանի որ այն ստեղծվել է նախկին նախագահի և բանակի բարձրագույն սպայական կազմի հանդիպումից անիմիջապես հետո:

«Ամսի 23-ին տեղի ունեցավ հանդիպում Զինված ուժերի սպայակազմի հետ: Հանդիպումից հետո, արդեն օրվա երկրորդ կեսին, տեղի ունեցավ 0038 հրամանի ստեղծումը», - նշեց Մելքոնյանը: 

Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողներին փոխանցել էր, որ դատարանի դահլիճում ունեցած ելույթում Քոչարյանն ասել է՝ ինչպես Պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ՝ 0038 հրամանը, ո՛չ իր, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի ժամանակ երբևիցե չեն ուղարկվել նախագահական, որպեսզի նախագահը դրանց ծանոթանա կամ իր հավանությունը տա:

Պաշտպանության նախկին փոխնախարարը հիշեցնում է, որ այդ հրամանից հետո զորքերի տեղաշարժ է սկսվել, անգամ՝ Արցախից դեպի Երևան․

«Ես չեմ կարծում, որ ինքը տեղյակ չի 0038 հրամանից, քանի որ էդ հրամանը իր հրահանգից հետո նոր ծնվել էր: Հրահանգից հետո կորպուսներից արդեն Երևան տեղափոխեցին ամեն կորպուսից 10-120 մարդ: Ղարաբաղից էլ բերեցին մարդկանց, տեղակայեցին Երևանում տարբեր զորամասերում»:

Իսկ մինչև բարձրագույն սպայական կազմի հետ հանդիպումը, նախ Ռոբերտ Քոչարյանն իր մոտ է կանչել փոխնախարարներ Գագիկ Մելքոնյանին, Մանվել Գրիգորյանին և Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Սեյրան Օհանյանին: Քոչարյանին բարկացրել էր, որ Ազատության հրապարակում Գագիկ Մելքոնյանի և Մանվել Գրիգորյանի անունները հնչեցրել էր շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հանդիպումից մանրամասներ է հիշում պաշտպանության նախկին փոխնախարարը․ 

«Ռոբերտ Քոչարյանը բարկացած էր շատ խիստ, հատկապես նրա համար, որ մեր անունները վանկարկվեր էր հրապարակում: Մանվելը չէր եկել: Ինքը ինձ հարց տվեց, ասեց՝ Դո՞ւք եք երաշխավորը, որ բանակը չպիտի մտնի ժողովրդի դեմ: Ասեցի՝ ես չեմ կարա երաշխավոր լինեմ, որովհետև երկրի նախագահը Դուք եք, Դուք եք երկրի ու ժողովրդի երաշխավորը: Դրանից հետո փակվել ա խոսակցությունը: Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին ընդհանուր հավաք կազմակերպեցին Գլխավոր շտաբում, և էդ հավաքի ժամանակ արդեն ինքը տվեց բոլոր հրահանգները»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի այն պնդումներին, թե բանակը քաղաքական գործընթացներում ներգրավվելու փորձ էին անում ընդդիմությունը և պաշտպանության փոխնախարարները, ինից դրված ինքը բանակի պատասխանատուներին հրահանգել է չեզոքությունը պաշտպանել՝ Մելքոնյանը կրկին հիշեցրեց, որ չի թաքցրել իր համակրանքը ժողովրդական շարժման նկատմամբ, բայց հենց սկզբից ինքն է պնդել, որ բանակը չպետք է ներգրավվի այդ գործընթացներին․ -

«Բանակի կողմից չենք խոսացել: Մենք խոսացել ենք մեր կողմից․․․ Մենք ունեցել ենք երկրապահ կամավորականներից, հատուկ գնդի վետերաններից, որոնք արդեն անցել են հանգստի, էդ տղաներն են միացել ժողովրդին: Նրանք ժողովրդից ծնված մարդիկ են, որոնք ժողովրդի կողքից էլ կանգնած են եղել, մինչև էսօր էլ կանգնած են: Եվ էս հեղափոխության ժամանակ էլ էդ բոլոր տղաները եղել են հրապարակում»:

Ավելին՝ «Ազատության» տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, Գագիկ Մելքոնյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon