Պատմության այս օրը. փետրվարի 8

Օրացույց 08.02.2019   09:30   47

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

1994 - Ուկրաինան ստորագրեց ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» փաստաթուղթը։

1993 - Չեխիայում և Սլովակիայում չեխոսլովակյան կրոնայի փոխարեն Չեխիայում ներդրվեց չեխական, Սլովակիայում՝ սլովական կրոնան։

1972 - Լոնդոնի Ալբերտ հոլլ համերգասրահում չեղարկվեց Ֆրենկ Զապայի համերգը՝ պատճառաբանությամբ, որ նրա երգերը պատշաճ չեն։

1969 - Մեքսիկական Չիուաու նահանգում ընկավ խոշորագույն ածխային ասուպը՝ Allende։

1929 - Ռուս ավիակոնստրուկտոր Նիկոլա Կամովը իր ստեղծած թռչող սարքը անվանեց ուղղաթիռ, և այդպիսով այդ բառը գործածության մեջ մտավ:

1925 - Ծնվել է ամերիկացի դերասան Ջեկ Լեմոնը։

Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Ջազում միայն աղջիկներն են» և «Բնակարան»։ 8 անգամ առաջադրվել է «Օսկարի» և պատմության մեջ առաջին անգամ ստացել է մրցանակը 2 անվանակարգում՝ «Լավագույն դերասան» և «Երկրորդ պլանի լավագույն դերասան»։

Նկարահանվել է ավելի քան 100 լիամետրաժ ու հեռուստատեսային ֆիլմերում։ ԱՄՆ-ի ամենահայտնի դերասաններից մեկն է եղել, նրան անվանել են «Աստվածային ծաղրածու»։

Похожее изображение

1879 - Կանադացի ճարտարագետ Սենդֆորդ Ֆլեմինգը առաջարկեց երկրագունդը բաժանել ժամային գոտիների:

1838 - Սամուել Մորզեն առաջին անգամ հրապարակայնորեն կիրառեց էլեկտրամագնիսական հեռագիրը:

1837 - Ա. Ս. Պուշկինի մենամարտը Ժ. Դանտեսի հետ:

1834 - Ծնվել է ռուս գիտնական, քիմիկոս Դմիտրի Մենդելեևը։

Բացահայտել է քիմիական տարրերի Պարբերական համակարգը։

1828 - Ծնվել է աշխարհահռչակ գրող, արկածային գրականության դասական, աշխարհագրագետ, գիտական ֆանտաստիկայի հիմնադիրներից մեկը՝ Ժյուլ Վեռնը։

Картинки по запросу Жюль Верн

Ժյուլ Վեռնի գրական ժառանգությունը ներառում է 66 վեպ, ավելի քան 20 վիպակ ու պատմվածք, ավելի քան 30 պիես, մի քանի գիտական աշխատանք։

Հայտնի ստեղծագործությունների շարքում են «80 օր աշխարհի շուրջը», «Խորհրդավոր կղզին», «Կապիտան Գրանտի որդիները»։

Իր ստեղծագործությունների մեջ Ժյուլ Վեռնը կանխագուշակել է ապագայի մի շարք հայտնագործություններ ամենատարբեր բնագավառներում։ Դրանց թվում են էլեկտրական աթոռը, ինքնաթիռը, ուղղաթիռը, տիեզերք ու Լուսին թռիչքը, միջմոլորակային ճամփորդությունները, տեսակապն ու հեռուստատեսությունը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության համաձայն՝ Ժյուլ Վեռնի գրքերը աշխարհում վաճառքի թվով 2-րդ տեղն են զբաղեցնում, ու զիջում էին միայն Ագաթա Քրիստիի ստեղծագործություններին։

1816 - Ոստիկանական գործողություններում սկսեցին մասնակցություն ունենալ նաև շները:

19-րդ դարում Եվրոպայում ոստիկանական գործողությունների ժամանակ լայնորեն սկսեցին կիրառել շներին որպես օգնականների: Առաջին անգամ շներին ներգրավեցին 1816 թվականի փետրվարի 8-ին անգլիական Աբերդինշիր կոմսությունում ավազակախմբի ձերբակալության ժամանակ, որը զբաղվում էր մաքսանենգությամբ: Շների օգնությունից սկսեցին օգտվել Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: 

1587 - Անգլիայի Ֆոտերինգեյ ամրոցում գլխատվեց Մարի Ստյուարտը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ֆրենկ Զապա, Ժյուլ Վեռն, Ջեկ Լեմոն, Դմիտրի Մենդելեև, փետրվարի 8, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon