Պատմության այս օրը. փետրվարի 13

Օրացույց 13.02.2019   09:30   46

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

1974 - Ծնվել է բրիտանացի երգիչ, երգերի հեղինակ Ռոբի Ուիլյամսը։

Take That խմբի նախկին անդամ է։ Ձայնի յուրահատուկ տեմբրի ու կատարման ձևի համար Էլթոն Ջոնը նրան «21-րդ դարի Ֆրենկ Սինատրա» է անվանել։

Ալբոմների համաշխարհային վաճառքը 59 միլիոնից ավելին է։ Միայն Մեծ Բրիտանիայում նրա 16,2 միլիոն սկավառակ է վաճառվել։ Սրանից բացի, Ռոբի Ուիլյամսը Լատինական Ամերիկայի ամենավաճառվող կատարողն է համարվում։

1963 - Շահագործվեց Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ամենախոշորը հանրապետությունում:

1934 - Խորհրդային «Չելյուսկին» նավը խորտակվեց Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։

1933 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Կիմ Նովակը։

Առավել հայտնի է Ալֆրեդ Հիչքոքի հանրահայտ «Գլխապտույտ» ֆիմում խաղացած գլխավոր դերով։

1921 - Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշ քենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբությունը:

1918 - ԽՍՀՄ-ում մտցվեց Գրիգորյան օրացույցը, որոշված էր 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 13-ը։

1917 - Անգլիայում կառավարությունը հատուկ որոշում ընդունեց, ըստ որի կանայք այդուհետև իրավունք ունեին աշխատել տաքսու վարորդ:

1903 - Ծնվել է բելգիացի դետեկտիվ գրող Ժորժ Սիմենոնը։

Նրա գրչին են պատկանում 425 գիրք, որոնցից 200-ը 16 կեղծանուններով հրապարակված բուլվարային վեպեր են, 220 իսկական անունով գրված վեպեր և մեկ 3 տոմանոց ինքնակենսագրական։

Картинки по запросу jorj simenon

Առավել հայտնի է ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին դետեկտիվ պատմությունների շարքով։

1895 - Լյումիեր եղբայրները իրենց հայտնագործած նկարահանման և պրոյեկտման կինոապարատի համար արտոնագիր ստացան։

1885 - Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:

1769 - Ծնվել է առակագիր Իվան Կռիլովը։

1689 - Անգլիայում ավարտվեց այսպես կոչված Փառավոր հեղափոխությունը։ Ուիլիամ III-ը և Մարի Սթյուարթը ընդունում են Անգլիան համատեղ կառավարելու մասին որոշումը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, Ժորժ Սիմենոն, փետրվարի 13, Ռոբի Ուիլյամս

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon