Պատմության այս օրը. փետրվարի 11

Օրացույց 11.02.2019   09:45   55

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հիվանդների համաշխարհային օրը

Գիտությամբ զբաղվող կանանց և աղջիկների միջազգային օրը

2014 - Ալժիրի հյուսիսում Lockheed C-130 օդանավի վթարի զոհ են դառնում 77 ուղևորներն ու անձնակազմի անդամները, կենդանի է մնում միայն մեկ մարդ։

2011 - Եգիպտոսում հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց:

2006 - ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին որսի ժամանակ պատահաբար վիրավորեց ընկերոջը։

1990 - Նելսոն Մանդելան 27 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվում Քեյփթաունի մոտ գտնվող բանտից։

1979 - Իրանում ավարտվեց իսլամական հեղափոխությունը։ Հաստատվում է իսլամական կրոնապետություն՝ այաթոլլա Խոմեյնիի գլխավորությամբ։

1977 - Ծնվել է Linkin Park ռոք խմբի վոկալիստ, կիթառահար Մայքլ Շինոդան։

1970 - Ուղեծիր դուրս բերվեց ճապոնական առաջին արհեստական արբանյակը՝ «Օսումին»։

1969 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Անիսթոնը։ Հայտնի է «Ընկերները» սերիալից։

Похожее изображение

1962 - Ծնվել է ամերիկացի երգչուհի, կիթառահար, երգերի հեղինակ, 9 «Գրեմիի» մրցանակակիր Շերիլ Քրոուն։

1929 - Ծնվել է աշխարհահռչակ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Եվրոպայի և Ասիական խաղերի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը:

1929 - Վատիկանը անկախացավ Իտալիայից՝ փաստացի դառնալով առանձին պետություն:

1926 - Ծնվել է ամերիկացի դերասան Լեսլի Նիլսեն։

Похожее изображение

1922 - Ֆրեդերիկ Սանտինգը հայտնագործեց ինսուլինը։

1847 - Ծնվել է ամերիկացի գիտնական Թոմաս Էդիսոնը։

Խոշորագույն գյուտարարներից է, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։

1829 - Ֆատհ-Ալի շահի հրոսակների հարձակմանը զոհ գնաց Իրանում Ռուսաստանի լիազոր-նախարար, ռուս մեծ բանաստեղծ և հայ ժողովրդի բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովը:

1809 - Արտոնագրվեց առաջին շոգենավը:

1697 - Պետրոս I-ը թույլատրեց ծխախոտի վաճառքը։

մ.թ.ա. 660 - Ավանդաբար համարվում է Ջիմու կայսեր կողմից Ճապոնիայի հիմնադրման օրը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ջենիֆեր Անիսթոն, հայտնագործություն, Պատմության այս օրը, Թոմաս Էդիսոն, Ալբերտ Ազարյան, Լեսլի Նիլսե, փետրվարի 11

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon