Պատմության այս օրը. փետրվարի 10

Օրացույց 10.02.2019   10:30   53

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2011 - Միջազգային կինոլոգիական միությունը Հայկական գամփռ շնատեսակին շնորհեց Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ:

2009 - Տիեզերքում առաջին անգամ իրար բախվեցին Երկրի 2 արհեստական արբանյակներ:

1997 - Շախմատային գերհզոր Deep Blue համակարգիչն առաջին անգամ պարտության մատնեց Գարրի Կասպարովին։

1960 - Ավարտվեց Ղարադաղ-Ղազախ-Երևան գազամուղի շինարարությունը: Երևանի Լենինի հրապարակում վառվեց գազի ջահը:

1930 - Ծնվել է Խորհրդային միության հայ կնքահայր Ռաֆայել Բաղդասարյանը, ով ավելի հայտնի է որպես Սվո Ռաֆ։

1945 - Խորհրդային «С-13» սուզանավը խորտակեց գերմանական «Գեներալ Շտոյբեն» մարդատար նավին։ Զոհվեց մոտ 300 մարդ:

1918 - Թիֆլիսում բացվեց Անդրկովկասյան սեյմը:

1898 - Ծնվել է գերմանացի դրամատուրգ Բերթոլդ Բրեխթը։

Картинки по запросу Bertolt Brecht

  • Վախենալ պետք է ոչ թե մահից, այլ անիմաստ կյանքից:
  • Հումորը հեռավորության զգացում է:
  • Մեկ հզոր մտքի համար ես պատրաստ եմ զոհել ցանկացած կնկա, գրեթե ցանկացած: Մտքերը շատ ավելի քիչ են, քան կնիկները:
  • Արհամարհում եմ նրանց, ում ուղեղն ունակ չէ լցնել ստամոքսը:
  • Ամենակարևորը մարդկանց ճիշտ մտածել սովորեցնելն է… Պարտվածները պետք է հիշեն, որ նույնիսկ պարտությունից հետո աճում և բազմանում են հակասությունները, որոնք սպառնում են հաղթողին:
  • Արվեստը գիտելիք է պահանջում:
  • Բժիշկ լինելը բավական չէ, դեռ անհրաժեշտ է օգնել կարողանալ:
  • Թեթևամիտ մարդը, ով չգիտի ճշմարտությունը, խոսում է աբստրակտ, մեծ հանդիսավորությամբ և անստույգ:
  • Կարելի է ասել, որ մարդն ուղղակի անձնագիր պահելու հատուկ հարմարանք է: Անձնագիրը դնում են նրա ներքին գրպանում, ինչպես ակցիաների փաթեթը` սեյֆում, որն ինքնին զուրկ է որևէ արժեքից և ծառայում է որպես արժեքավոր իրերի պահարան:
  • Անտանելի է ապրել մի երկրում, որտեղ չկա հումորի զգացում, բայց ավելի անտանելի կլիներ ապրել մի երկրում, որտեղ հումորի զգացումն անհրաժեշտ է գոյատևելու համար:

1890 - Ծնվել է ռուս գրող, պոետ ու թարգմանիչ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Բորիս Պաստերնակը։

Картинки по запросу boris pasternak

Առաջին բանաստեղծությունները Պաստերնակը հրապարակել է 23 տարեկանում։ 1955-ին Պաստերնակն ավարտել է 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության ու դրան հաջորդած տարիների մասին «Դոկտոր Ժիվագո» վեպը։ 3 տարի անց արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի, բայց խորհրդային ղեկավարության կողմից հալածանքների է ենթարկվել ու ստիպված է եղել հրաժարվել մրցանակից։

Նրա այս վեպն առաջին անգամ էկրանավորվել է Բրազիլիայում՝ 1959 թվականին։ Իսկ ամենից հայտնի էկրանավորումը հոլիվուդյան «Դոկտոր Ժիվագոն» է, որը նկարահանվել է 1965-ին և արժանացել 5 «Ոսկե գլոբուսի» ու 5 «Օսկարի»։

Նա սիրում էր նրան սարսափելի և խանդ էր զգում նրա վերաբերմունքից բաժակի հանդեպ, որից ջուր էր խմում, բարձի հանդեպ, որի վրա գլուխն էր դրել... Ես գիտեմ, սա կարող է քեզ անորոշության կուտակում թվալ: Ես դա չեմ կարող ասել ներդաշնակ ու հասկանալի: Ես խելահեղորեն, սաստիկ, անսահման սիրում եմ քեզ…

«Դոկտոր Ժիվագո» վեպից

1828 - Պարսկական շահի առաջարկությամբ պարսկական Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմը: Այդ պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունները, ինչպես և ամբողջ Անդրկովկասը միացվեցին Ռուսաստանին:

1636 - Արդուկի ծննդյան օրը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բորիս Պաստերնակ, փետրվարի 10, Պատմության այս օրը, գամփռ, Սվո Ռաֆ, Բերթոլդ Բրեխթ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon