Պատմության այս օրը. մայիսի 28

Օրացույց 28.05.2019   09:30   7

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է

2005 - Ֆրանսիացիները հան­րաքվեով դեմ արտահայտվեցին Եվրոպայի սահմանադրությա­նը։

2005 - Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով առաջին փոխադրված նավթը Բաքվից հասավ Ջեյհան:

1997 - Ռուսաստանն ու Ուկրաինան ստորագրում են սևծովյան նավատորմը բաժանելու համաձայնագիր:

1988 - ԱՄՆ-ի Նախագահ Ռ. Ռեյգանն այցելեց ԽՍՀՄ։

1979 - Կոնստանտինոս Կարամանլիսն ստորագրում է Հունաստանը եվրոպական տնտեսական համագործակցության անդամ դարձնող համաձայնագիր:

1968 - Ծնվել է ավստրալիացի փոփ աստղ Քայլի Մինոուգը։

1961 - Ստեղծվեց մարդու իրա­վունքների միջազգային կազմա­կերպությունը՝ «Amnesty International»-ը։

1959 - Ծնվել է հայկական ծագումով իրաքցի մուլտիպլիկատոր Շառլ Բերբերյանը։

1957 - ԱՄՆ-ում բացվեց ձայ­նագրության ազգային ակադե­միան, որը հիմնեց երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր «Գրեմմի» մրցանակը։

1942 - Փորձարկվեց ավստրալական առաջին ռազմական ինք­նաթիռը՝ «Բումերանգը»։

1918 - Սարդարապատի, Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակից հետո Հայաստանը ձեռք բերեց անկախություն և ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»:

1908 - Ծնվել է անգլիացի գրող, Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակ Յան Ֆլեմինգը։

1904 - Բրեշիայում տեղի ունեցավ Ջակոմո Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայի նոր վերամշակված տարբերակի պրեմիերան:

1900 - Արևի խավարում եղավ, որը տեսանելի էր ողջ Եվրոպայում։

1898 - Առաջին անգամ լուսան­կարվեց Թուրինի մայր տաճա­րում գտնվող այն սավանը, որով, ըստ Ավետարանի, փաթաթվել էր խաչից հանված Քրիստոսի մարմինը։

1877 - Ռուսական զորքերը մտնում են Ալաշկերտ:

1812 - Ռուսական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը Բուխարեստում կնքեցին հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմը:

1756 - Մայոնեզի «ստեղծման» օրը:

1742 - Լոնդոնում բացվեց աշ­խարհի առաջին ծածկած լողա­վազանը։

585 - Ք.ա. Լիդիայի և Մեդիայի արքաները, ենթադրելով, որ Արևի խավարումով աստվածներն իրենց հրամայում են դա­դարեցնել թշնամությունը, վերջացրեցին Փոքր Ասիայում իշխա­նության համար պայքարը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Շառլ Բերբերյան, Պատմության այս օրը, Յան Ֆլեմինգ, մայիսի 28, Քայլի Մինոուգ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon