Պատմության այս օրը. մայիսի 27

Օրացույց 27.05.2019   09:20   34

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2000 - Դրաստամատ Կանայանը վերահուղարկավորվեց Ապարանի հերոսամարտի հուշահամալիրում:

1999 - Ռազմական հանցագործության և Կոսովոյում մարդկության դեմ հանցագործության համար Սլոբոդան Միլոշևիչին միջազգային քրեական դատարանը մեղավոր ճանաչեց։

1993 - Ռուսաստանում հանվեց հոմոսեքսուալիստների նկատ­մամբ քրեական հետապնդումը։

1990 - Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան ժամը 8:30-ին խորհրդային զինվորների և ազատամարտիկների բախումից զոհվեցին ազատամարտիկներ՝ Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյանը, Սամսոն Հարությունյանը, Վազգեն Վարդանյանը, Խաչիկ Մալխասյանը և Էդիկ Պետրոսյանը, որից հետո խորհրդային բանակն իր անօրեն գործողությունները շարունակեց Էրեբունի խճուղում։

1988- ԽՍՀՄ-ում կոոպերատիվներ ստեղծելու իրավունք ընձեռող օրենք ընդունվեց։ 

1976 - Ֆրանսիա, Փարիզ. Թուրքիայի դեսպանատան վրա նախատեսած գործողության ընթացքում հանկարծակի պայթյունից զոհվում է մարտիկը՝ Պետիկ Ինճէեանը։

1963 - Թուրքիայում ռազմական հեղաշրջում է կատարվում։ Մայիսի 30-ին նախատեսված էի ԽԱՀՄ ղեկավար Խրուշչովի այցը Թուրքիա, որի ընթացքում քննարկվելու էր հայկական հողերի հարցը, իսկ դրանից առաջ ԹՀ Նախագահ Ջելյալ Բայարն ընդունել էր սփյուռքահայերի ներկայացուցիչներին, ապա կարելի է ենթադրել, որ հեղաշրջում անողները շատ լուրջ պատճառ ունեին։ Պնդումներ կան, որ դատի ժամանակ նախագահը և վարչապետը խոսել են պատմական հայրենիքում պետություն ունենալու հայերի իրավունքի մասին։ Հավանաբար դա էր պատճառը, որ վարչապետին մահապատժի ենթար­կեցին, իսկ նախագահին՝ ցմահ բան­տարկության։

1962 - Նշ­վեց հայ գրե­րի ստեղ­ծող և հայ դպ­րու­թյան հիմ­նա­դիր Մես­րոպ Մաշ­տո­ցի ծննդ­յան 1600-ամ­յա­կը:

1950 - Լի­բա­նա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի ներ­կա­յու­թյամբ տե­ղի ու­նե­ցավ Նշան Փալանջ­յա­նի ճե­մա­րա­նի նոր շեն­քի բա­ցու­մը:

1950 - Ամերիկացի նշանավոր երգիչ Ֆրենք Սինատրան առաջին անգամ ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ։

1941 - Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերը խորտակեցին գերմանական «Bismarck» նավը:

1937 - Գործարկվեց Ոսկե Դարպասներ կամուրջը:

1931 - Ֆրանսիացի Օգյուստ Պիկարը օդապարիկով բարձրացավ մինչև 16 հազար մետր՝ մարդկանցից առաջի­նը հասնելով ստրատոսֆերա։

1930 - Ռիչարդ Դրյուն պատենտավորեց թափանցիկ ցելո­ֆա­նե կպչուն ժապավենը՝ սկոտչը։

1930 - Նյու Յորքում բացվում է 319 մետր բարձրության Քրայսլեր բիլդինգը, մինչ այդ մարդու կառուցած ամենաբարձր շինությունը:

1927 - Մեծ Բրի­տա­նի­ան խզեց դի­վա­նա­գի­տա­կան բո­լոր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ԽՍՀՄ­-ի հետ:

1922 - Ծնվել է անգլիացի դերասան Քրիստոֆեր Ֆրանկլին Լին։

Նկարահանվել է «Մատանիների տիրակալը», «Հոբիթ» ֆիլմերում։

1918 - Բաշ-Ապարանի հերոսամարտի հաղթանակի օրը:

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:

Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան (այժմ՝ ք. Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք:

Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:

1900 - Առաջին անգամ Բելգիայի խորհրդարանի ընտրությունում կի­րառվեց համամասնական համակար­գը։

1895 - Անգլիացի Բերթ Աքրեսն ար­տոնագրեց կինոպրոեկտորը։

1882 - Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան)։

1878 - Ծնվել է ամերիկացի պարուհի, մոդեռն պարերի հիմ­նա­դիր Այսեդորա Դունկանը։

Եղել է ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինի կինը։ Նրա պատվին են անվանակոչել Վեներայի Դունկան խառնարանը։

1832 - Եգիպ­տա­կան բա­նա­կը` Բnահիմ փաշ­ա­յի գլ­խա­վո­րու­թյամբ, ջար­դեց թուրքական զոր­քե­րին, գրա­վեց Հայ­կա­կան Կի­լի­կիա­յի դաշ­տա­յին մա­սը:

1799 - Ծնվել է ֆրանսիացի երգահան Ֆրոմենտալ Հալևին։

1679 - Անգլիայում ընդունվեց Habeas Corpus Act-ը՝ ակտ անձի ի­­­րավունքների երաշխիքի մասին։

1661 - Ծնվել է միջնադարի հայ բա­նաս­տեղծ, աշ­ուղ Նաղաշ Հովնաթանը։

Լուսնի նման պայծառ երես բոլորած,
Ես մնացի կարօտ՝ համբուրից համար․
Վարսերդ ոսկի թելի նման ոլորած,
Ես մնացի կարօտ՝ ետ տալոյ համար։

Ունքերդ կապել է կամար կրակով,
Աչքերդ վառել է պայծառ ճրագով,
Ափսոս, որ ծածկել ես բարակ լաչակով․
Ես մնացի կարօտ՝ տեսնելոյ համար։

1647 - Մասաչուսեթս նահանգում մահապատժի է ենթարկվում ա­­ռա­ջին վհուկը՝ Աչա Յանգը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մայիսի 27, Այսեդորա Դունկան, Նաղաշ Հովնաթան, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon