Պատմության այս օրը. մայիսի 24

Օրացույց 24.05.2019   09:30   33

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2010 - Սերժ Ավետիքյանի «Շնային պատմություններ» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացավ Ոսկե Արմավենու ճյուղի որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։

2006 - Ստեղծվեց Վիքիքարտեզ նախագիծը։

2004 - Հյուսիսայիև Կորեայում բնակչությանն արգելվեց բջջայիև հեռախոս օգտագործել։

2003 - Երևանում բացվում է մարշալ Բաղրամյանի բրոնզաձույլ ար­ձանը։

2001 - Էվերեստի գագաթ բարձրա­ցավ նեպալցի 15-ամյա Տեմբա Տշերիև՝ այդ նվաճմանը հասած ամենաերիտասարդ մարդը։

1995 - ԱՄՆ-ի կինոէկրաններին ցուցադրվում է Մել Գիբսոնի «Քաջարի սիրտը» կինոնկարը։

1993 - Շվեդիայի մի հիվանդանոցում արձանագրվեց խռմփոցի համաշխարհայիև ռեկորդ՝ 93 դբ։ «Հերոսը» հիվաևդ Կ. Վալկերտն էր։

1983 - Հայկական Գաղտ­նի բա­նա­կը (ԱՍԱ­ԼԱ) Բր­յու­սե­լում (Բել­գի­ա) թուր­քա­կան դեսպանա­տան առաջ պայ­թյուն է իրա­կա­նացնում։

1981 - Հայտնաբերվեց Նեպտունի արբանյակ Լարիսսան։

1976 - Սկսվեցին գերձայնային «Կոնկորդ» ուղևորատար ինքնաթիռների կանոնավոր թռիչքները Լոնդոնի և Նյու Յորքի միջև։

1969 - Ամերիկյան հիթ-շքերթում «Get Back» երգով Բիթլզը հինգ շաբաթ շարունակ գրավում է առաջին տեղը:

1959 - ԱՄՆ-ում կառուցվեց աշխար­հի առաջին միջուկային ռմբապաստանը։

1956 - Շվեյցարական Լուգանոյում անցկացվում է Եվրատեսիլի երգի առաջին մրցույթը:

1954 - IBM-ը հայտարարեց վակուու­մային խողովակներով ստեղծված էլեկտրոնային ուղեղի մասին, որը 1 ժամում 10 մլն գործողություն է կա­տարում։

1941 - Ծնվել է ամերիկացի ռոք երաժիշտ, երգահան, պոետ, Նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանը։

1940 - Ծնվել է ռուս պոետ, Նոբելյան դափնեկիր Իոսիֆ Բրոդսկին։

Шум ливня воскрешает по углам
салют мимозы, гаснущей в пыли.
И вечер делит сутки пополам,
как ножницы восьмерку на нули —
а в талии сужает циферблат,
с гитарой его сходство озарив.
У задержавшей на гитаре взгляд
пучок волос напоминает гриф.

Ее ладонь разглаживает шаль.
Волос ее коснуться или плеч —
и зазвучит окрепшая печаль;
другого ничего мне не извлечь.
Мы здесь одни. И, кроме наших глаз,
прикованных друг к другу в полутьме,
ничто уже не связывает нас
в зарешечённой наискось тюрьме.

1940 - Ամերիկյան Օգլթորփի համալսարանում ստեղծվեց «Քաղաքակր­թության փակ նկուղը», որտեղ պահվեց «ապագա սերնդի համար նախատեսված ուղերձը»՝ ավելի քաև 800 գիրք և բազմաթիվ ֆիլմեր։ Պահոցը բացվե­լու է... 8113 թվականին։

1934 - Ամերիկացի Կարլ Մակ Ջին արտոնագրեց առաջին հաշվիչը, որը վճարմաև դիմաց հաշվարկում է ավ­տոմեքենայի կայանմաև ժամանակը։ Այն ահազանգում է, երբ ժամանակը լրանում է։ ԱՄՆ-ի փողոցներում այժմ միլիոնավոր նման սարքեր կան։

1928 - Ումբերտո Նոբիլի արշավախումբը դիրիժաբլով (օդից թեթև թռչող ապարատ) հասավ Հյուսիսային բևեռ:

1923 - Ծնվել է ժողովրդական գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը։

1919 - Ստամբուլում հրապարակվեց Բյոյուքդերեի հայերի և հույների ցեղասպանությաև կազմակերպիչների դատավճիռները։

1915 - Դաշ­նա­կից պե­տու­թյուն­նե­րը՝ Անգ­լի­ան, Ֆրան­սի­ան և Ռու­սաս­տա­նը, մի­ա­սին հուշ­ա­գիր հղե­ցին` առա­ջին ան­գամ մեկ այլ կա­ռա­վա­րու­թյա­նը մե­ղադ­րե­լով «մարդ­կու­թյան դեմ հան­ցանք գոր­ծե­լու» հա­մար: Այս մի­աց­յալ հուշ­ագ­րում նշ­ված է.«Դաշ­նա­կից պե­տու­թյուն­նե­րը հրա­պա­րա­կայ­նո­րեն հայ­տա­րա­րում են Բարձ­րա­գույն դի­վա­նին, որ Թուր­քի­ա­յի կող­մից մարդ­կու­թյան և քա­ղա­քակր­թու­թյան դեմ կա­տար­ված այս նոր հան­ցանք­նե­րի հա­մար Օս­ման­յան կայս­րու­թյան բո­լոր ան­դամնե­րը, ինչ­պես նա­և այն գոր­ծա­կալ­նե­րը, ով­քեր ներգրավ­ված են եղել այդ հան­ցանք­նե­րի մեջ, անձ­նա­պես պետք է պա­տաս­խան տան կա­տա­րած հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար»:

1905 - Ծնվել է ռուս գրող, Նոբելյան դափնեկիր Միխաիլ Շոլոխովը։

«Խաղաղ Դոն» վեպի հեղինակն է։

1899 - Բոստոնում բացվեց ավտոսպասարկման աշխարհի առաջին սրա­հը։ Այստեղ կարելի էր ոչ միայն մեքենա կանգնեցնել, վերանորոգմաև տալ, գնել կամ վարձով վերցնել։

1883 - Նյու Յորքում բացվեց ԱՄՆ-ի ամենահին կախովի կամուրջներից մեկը՝ Բրուքլինի կամուրջ, որն իրար է միացնում Մանհեթթենը և Բրուքլին բորոները: Երկարությունը 1825 մետր է, իսկ լայնությունը՝ 26մ:

1860 - Հաստատվեց Ազգային սահ­մանադրությունը՝ արևմտահայերի կրոնահամայնակաև կյանքը կարգա­վորող կանոնադրությունը։

1844 - Մորզեի կոդով Վաշինգտոնից Բալթիմոր է ուղարկվում ա­ռա­ջին հեռագիրը:

1827 - Թիֆ­լի­սում կազ­մա­կերպ­ված հայ­կա­կան կա­մա­վո­րա­կան գն­դի կա­նո­նադ­րու­թյան հրա­պա­րա­կու­մը:

1822 - Էկվադորը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։

1819 - Ամերիկյան անվավոր «Սավաննա» շոգենավը նույնանուն քաղա­քից դուրս եկավ և 29,5 օր անց հասնելով Լիվերպուլ, դարձավ Ատլանտյան օվկիանոսը հատած առաջին շոգենավը։

1738 - Անգլիացի քարոզիչ Ջոն Ուեսլին Լոնդոնում հիմնեց մեթոդիստների ընկերությունը, որն այժմ ԱՄՆ-ի ամենաազդեցիկ եկեղեցիներից է։

1571 - Ղրիմի խան Դելեթ Գիրեմը հրդեհեց Մոսկվան։

1543 - Տպարանից դուրս եկավ գի­տության և աստղաբանության մասիև Նիկոլայ Կոպերնիկոսի նոր գիրքը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Բիթլզ», Իոսիֆ Բրոդսկի, Հակոբ Հակոբյան, Պատմության այս օրը, մայիսի 24, ​​​​​​​Միխաիլ Շոլոխով, Բոբ Դիլան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon