Պատմության այս օրը. մայիսի 13

Օրացույց 13.05.2019   08:30   54

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2007 - Ավարտվեց Բուլղարիան և Ռումինիան կապող Վիդին Կալաֆատ կամրջի կառուցումը։

1992 - Ամերիկացի 3 աստղագնաց բաց տիեզերքում միաժամանակ մնա­ցին 8 Ժամ 29 րոպե։

1991 - Եթեր է հեռարձակվում «Ռոսիա 1» (ռուս.՝ Россия 1) Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքը՝ երկրի խոշորագույն հեռուստաընկերություններից մեկը։ Համարվում է «Ռուսաստանի գլխավոր հեռուստաալիքը»:

1986 - Ծնվել է անգլիացի դերասան, մոդել, երաժիշտ և պրոդյուսեր Ռոբերտ Փեթինսոնը։

1950 - Ծնվել է ամերիկացի երգիչ Սթիվի Ուանդերը։

25 անգամ արժանացել է «Գրեմմի»: «Բոլոր ժամանակների լավագույն վոկալիստների» ցուցակում է։

1950 - Անգլիական Սիլվերսթոունում մեկնարկեց առաջին ավ­տո­արշավի առաջին «Ֆորմուլա 1» մրցաշարը։

1930 - Սպանվեց վերջին վայրի պարկավոր գայլը, իսկ 1936 թ. Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում սատկեց այդ կենդանիների վերջին ներկայացուցիչը։

1920 - ԱՄՆ-ի Կոնգրեսը թիվ 359 փաստաթղթով արձանագրեց, որ Թուրքիայի կառավարությունը Ցեղաս­պանություն է կատարել՝ ոչնչացնելով 1,5 մլն հայ։

1916 - Կով­կա­սի փո­խար­քան հրա­ման տվեց կազ­մա­լու­ծել հայ կա­մա­վո­րա­կան խմբե­րը:

1913 - Կ. Պոլ­սի Ազ­գա­յին ժո­ղո­վի հա­տուկ հանձ­նա­ժո­ղո­վը հուշ­ա­գիր ներ­կա­յաց­րեց թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյա­նը հայ­կա­կան նա­հանգ­նե­րում տի­րող դրու­թյան վե­րա­բեր­յալ:

1907 - Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը։

1888 - Բրա­զի­լի­ա­յում ըն­դուն­վեց օրենք, որով դա­դա­րեց­վում էր ստր­կա­տի­րու­թյունը երկ­րում: Հոր բա­ցա­կա­յու­թյու­նից օգտ­վե­լով՝ թա­գա­վո­րի դուստ­րը ստո­րագ­րել է ստր­կա­տի­րու­թյան վե­րաց­ման մա­սին օրեն­քը: Բրա­զի­լի­ան դար­ձավ վեր­ջին երկիրը, որը պաշ­տո­նա­պես ար­գե­լեց ստր­կու­թյու­նը:

1840 - Ծնվել է ֆրանսիացի գրող Ալֆոնս Դոդեն։

1836 - Սկսվեցին Ռուսաստանի առաջին երկաթգծի կառուցման աշխատանքները։

1637 - Մահափորձերից խուսափելու համար, կարդինալ Ռիշելիոն հրամա­յեց սնվելիս օգտագործվող բոլոր դաշ­ույնների ծայրերը կլորացնել։ Այդպես առաջացան խոհանոցային դանակները:

1501 - Ամերիգո Վեսպուչին Նոր աշխարհ գնալիս հասկացավ, որ Կոլումբոսը մայրցամաք է հայտնաբե­րել։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մայիսի 13, Պատմության այս օրը, Սթիվի Ուանդեր

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon