Պատմության այս օրը. մարտի 9

Օրացույց 09.03.2019   09:30   65

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

  • Դիջեյի համաշխարհային օրն է

1990 - Ծնվել է ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Արազ Օզբիլիսը։

1983 - Բելգրադում սպանվեց Թուրքիայի դեսպանը: Այդ գործով 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին Րաֆֆի Էլպեքյանը և Հարություն Լևոնյանը (այլ անունով՝ Անդրանիկ Պողոսյան), երկուսն էլ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ»ընդհատակյա քաղաքական կազմակերպությունից: Լևոնյանն ազատ արձակվեց արդեն չորս տարի անց, իսկ Էլպեքյանը բանտում մնաց յոթ տարի:

1968 - Ծնվել է ֆրանսահայ ֆուտբոլիստ, 1998 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2000 թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Յուրի Ջորկայեֆը։

1966 - Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց Հյուսիս-ատլանտյան դաշինքից դուրս գալու մասին:

1964 - Ծնվել է ֆրանսիացի դերասանուհի Ժուլիետ Բինոշը։

1961 - Դալայ-Լաման դիմեց ՄԱԿ Տիբեթի անկախությունը վերականգնելու կոչով:

1959 - Նյու Յորքում խաղալիքների տոնավաճառում վաճառքի հանվեց «Բարբի» հանրահայտ տիկնիկը:

1955 - Ծնվել է իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին։

Առավել հայտնի է «Կամակոր տղամարդու սանձահարումը» ֆիլմից, որտեղ խաղում է Ադրիանո Չելենտանոյի հետ։

1953 - Մոսկվայում Ստալինի թաղման ժամանակ հարյուրավոր մարդիկ զոհվեցին հրմշտոցի արդյունքում:

1943 - Ծնվել է ամերիկացի հայտնի շախմատիստ, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը։

1934 - Ծնվել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը։

1921 - Կնքվեց ֆրանս-թուրքական քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:

1917 - Ժամանակավոր կառավարությունը որոշեց վերացնել Կովկասի փոխարքայությունը և ստեղծեց Անդրկովկասի հատուկ կոմիտե(Օզակոմ):

1914 - Ֆրանսիան Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր Արևմտյան Հայաստանի տարածքում երկաթուղիներ և ճանապարհներ կառուցելու մասին:

1908 - Հիմնադրվեց «Ինտեր Միլան» իտալական ֆուտբոլային ակումբը։

1880 - Թիֆլիսում հիմնադրվեց Հայոց հրատարակչական ընկերությունը:

1842 - Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ժուլիետ Բինոշ, Յուրի Ջորկայեֆ, Պատմության այս օրը, Յուրի Գագարին, մարտի 9, Օռնելա Մուտի, Արազ Օզբիլիս

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon