Պատմության այս օրը. մարտի 8

Օրացույց 08.03.2019   09:30   71

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

  • Այսօր կանանց միջազգային օրն է
  • Երիկամի համաշխարհային օրն է

1983 - Ռոլանդ Ռեյգանը, մերժելով ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջուկային զենքի սառեցման առաջարկը, ԽՍՀՄ-ը հայտարարեց «չարի կայսրություն» և հավելեց, որ խաղաղություն հնարավոր է հաստատել միայն ուժով։ Մի քանի օր անց նա առաջարկեց «աստղային պատերազմի» ծրագիրը, որը մոլորակի վրա միջուկային զենք ունենալը դարձնում էր անիմաստ։

1981 - Սկսել է գործել Վանաձորի ոչ պետական ՄԻԳ Հեռուստաընկերությունը։

1975 - ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես հայտարարեց կանանց միջազգային օր: Համաշխարհային հանրությունն այդ տոնը նշում էր 1910 թվականից:

1974 - Թողարկվել է Queen խմբի երկրորդ ստուդիական ալբոմը` Queen 2-ը։

Ալբոմը սովորական A և B-ի փոխարեն «Սև» և «Սպիտակ» կողմերի է բաժանված։

1950 - ԽՍՀՄ-ը հայտարարում է, որ ատոմային ռումբ ունի։

1920 - Սիրիան հռչակում է իր անկախությունը Թուրքիայից:

1919 - Հրապարակվեց սուլթան Մահմեդ 6-րդ Վահիդետտինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն ու առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:

1910 - Ֆրանսուհի Էլիզ դե Լարոշը դարձավ առաջին կին օդաչուն:

1910 - Կոպենհագենում Սոցինտերնի որոշմամբ մարտի 8-ը հայտարարվեց Կանանց միջազգային օր։

1988 - Օվեչկինների ընտանիքը գրավում է Իրկուտսկի ինքնաթիռը ու փորձում փախչել ԽՍՀՄ-ից։ Ինքնաթիռի այս գրոհը մարդկային զոհերի է բերում։

1887 - Ծնվել է նշանավոր գիտնական և ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելին։

1878 - Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի Կոնգրեսին ներկայացնելու համար:

1876 - Ծնվել է մեծանուն գիտնական, բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, հայոց լեզվի մասին մի շարք նշանավոր աշխատությունների հեղինակ Հրաչյա Աճառյանը։

1965 - Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ը, ոչ աշխատանքային օր է դառնում։

1962 - «The Beatles» խմբի դեբյուտը BBC ռադիոյում։ Խումբը կատարել է Ռոյ Օրբիսոնի «Dream Baby» երգը։

1857 - Նյու Յորքում տեղի ունեցավ տեքստիլի ոլորտում աշխատողների գործադուլը, որը պատմության մեջ մտավ որպես«Դատարկ կաթսաների մարշ»:

1722 - Պետրոս առաջինի հրամանով Պետերբուրգում սկսեցին սիստեմատիկաբար հետևել եղանակին։

1669 - Տեղի ունեցավ Էթնա հրաբխի պատմության մեջ ամենամեծ ժայթքումը, որի հետևանքով մահացավ մոտ 27 000 մարդ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հրաչյա Աճառյան, Հովսեփ Օրբելի, Պատմության այս օրը, Էլիզ դե Լարոշ, մարտի 8, QUEEN

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon