Պատմության այս օրը. մարտի 10

Օրացույց 10.03.2019   09:30   104

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

1987 - Ծնվել է շոտլանդական ռեկորդակիր արտիստուհի և երգահան Էմելի Սանդեն։

1982 - «Մոլորակների շքերթն» այս անգամ, հակառակ անհամար նախապաշարմունքների, անցավ առանց կատակլիզմների։

1977 - Ծնվել է ամերիկա-կանադացի երգիչ-երգահան, երաժշտական պրոդյուսեր և դերասան Ռոբին Թիքը։

1977 - Աստղագետները հայտնաբերում են Ուրանի օղակները։

1970 - Իսրայելում ներգաղթը խրախուսելու համար Քնեսեթը որոշում կայացրեց հրեա համարել ոչ միայն հրեա մորից ծնվածներին, այլև ցանկացած ոչ հրեային, ով ընդունել է հուդայականությունը։

1969 - Ջեյմս Էրլ Ռեյը սեփական ծննդյան օրը դատապարտվել է 99 տարվա ազատազրկման Մարտին Լյութեր Քինգի սպանության համար: Հիշեցնենք, որ Լյութեր Քինգը ամենահայտնի աֆրոամերիկացին է, ով ԱՄՆ-ում առաջինն սկսեց պայքարել սևամորթների իրավունքների համար:

1960 - Կանադայի հնդկացիները ձայնի իրավունք ստացան։

1958 - Ծնվել է ամերիկացի կինոաստղ Շերոն Սթոունը։

Խաղացել է ընդհանուր թվով 70-ից ավելի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին «Հիմնական բնազդ» ֆիլմն է։

«Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր է։

1953 - New York Herald Tribune թերթում առաջին անգամ տպագրվեց հանրահայտ ժպիտիկի (սմայլիկ) նախատիպը։

1945 - ԱՄՆ-ի Ռազմա-օդային ուժերը ռմբակոծեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, ինչի հետևանքով զոհվեց մոտ 100․000 մարդ։

1940 - Ծնվել է ամերիկացի կինոդերասան և մարտարվեստների վարպետ Չակ Նորիսը։

1924 - Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը:

1920 - Ծնվել է ֆրանսիացի պոետ, արձակագիր Բորիս Վիանը։

1910 - Չինաստանում արգելվեց ստրկությունը:

1905 - Լոնդոնում հիմնադրվեց Չելսի անգլիական ֆուտբոլային ակումբը։

1889 - Էլմոն Սթրոուջերը արտոնագրեց առաջին ավտոմատ հեռախոսակայանը:

1862 - Ամերիկայի դաշնային կառավարությունը առաջին անգամ իր երկրում շրջանառության մեջ մտցրեց թղթադրամ։

1812 - Ջ. Բայրոնի «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմի առաջին երկու գլուխների հրապարակումը:

1804 - Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնեց ԱՄՆ-ին։

1801 - Բրիտանիայում սկսեց առաջին մարդահամարը։

1772 - Ծնվել է գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Շլեգելը։

1735 - Նադիր շահի և ռուսների միջև Գանձակում ձեռք է բերվում համաձայնություն, ըստ որի ռուսական զորքերը դուրս են բերվում Բաքվից:

1535 - Իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում Էկվադորից 972 կմ դեպի արևմուտք հայտնաբերեցին Գալապագոսյան կղզիները։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մարտի 10, Պատմության այս օրը, Շերոն Սթոուն, Չակ Նորիս, Բորիս Վիան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon