Պատմության այս օրը. հունիսի 7

Օրացույց 07.06.2019   09:30   11

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2000 - ՄԱԿ-ը Իսրայելի և Լիբանանի միջև անցկացնում է բաժանարար «Կապույտ գիծը»:

1982 - Թենեսի նահանգում գտնվող Էլվիս Փրեսլիին պատկանող «Գրեյսլենդ» կալվածքը բացվեց որպես թանգարան:

1981 - Իսրայելական օդուժը իրականացրեց «Օպերա» գործողությունը, լուրջ վնաս հասցնելով Իրաքի տարածքում գտնվող ֆրանսիական արտադրության «Օսիրակ» ատոմային ռեակտորին:

1970 - Ծնվել է բրազիլացի ֆուտբոլիստ Կաֆուն։

1960 - Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրվում է կրթություն ստանալ։

1958 - Ծնվել է ամերիկացի երաժիշտ Փրինսը։ «Գրեմմիի», «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է։

1952 - Ծնվել է չերքեզական ծագումով թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը։

Հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր հայամետ դիրքորոշմամբ։

1948 - Չեխոսլովակիայի նախագահ Էդվարդ Բենեշի հրաժարականից հետո երկրում հաստատվում է կոմունիստական ռեժիմ:

1883 - Տեղի ունեցավ Մոսկվայի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի լուսավորման հանդիսավոր արարողությունը:

1872 - Մոսկվայում սկսվեց քաղաքի առաջին ձիաքարշ երկաթուղու շինարարությունը:

1848 - Ծնվել է ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենը։

1724 - Թուրքական ստվարաթիվ բանակը գրավում է Երևանը:

1683 - Ծնվել է բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական լուսավորման շարժման գործիչ Պաղտասար Դպիրը։

1632 - Հնդկաստանում դրվեց Թաջ-Մահալի հիմքը:

1498 - Քրիստոփոր Կոլումբոսը կատարում է իր երրորդ ճամփորդությունը։

1494 - Իսպանիան և Պորտուգալիան ստորագրում են Նոր Աշխարհն իրենց միջև բաժանող Տորդեսիլյասի պայմանագիրը:

1340 - Հոլանդիայում հիմնադրվում է Ռոտերդամ քաղաքը։

1099 - Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ սկսվեց Երուսաղեմի պաշարումը:

Առաջին արշավանքի շրջանակներում խաչակիրների կողմից սկսվեց Երուսաղեմի պաշարումը: Խաչակիրները արշավում էին Ռայմոնդ Թուլուզացու, Գոտֆրիդ Բուլյոնցու և Ռոբերտ Նորմանդացու գլխավորությամբ: Մուսուլմանները կարողացել էին մոտ 1 ամիս դիմադրել: Սակայն 1099թ. հուլիսի 15-ին խաչակիրները պաշարողական մեքենաների հաջող գրոհների արդյունքում կարողացան կոտրել դիմադրությունը և ներխուժել քաղաք: Ներխուժումից հետո խաչակիրները իսկական սպանդ իրականացրեցին Երուսաղեմում: Ահա թե ինչ է գրում դեպքերի ժամանակակից Վիհլեմ Թիրացին: «Անհնար էր առանց սարսափի տեսնել, թե ինչպես էին սպանվածների մարմինները գցած և մարմնի մասերը և ինչպես էր ամբողջ գետինը արյունով պատված: Եվ ոչ միայն այլանդակված մարմիններն էին սարսափ տարածում այլև էլ ավելի սահմռկեցուցիչ էր այն որ, հաղթողները ոտքից գլուխ արյան մեջ էին և սարսափեցնում էին յուրաքանչյուրին: Խոսում են, որ տաճարում 10 հազար մարդ է սպանվել, չհաշված նրանց ովքեր սպանվել այստեղ քաղաքում, փողոցներում հրապարակներում որոնց թիվը ավելի քիչ չէ: Զորքերի մի մասը քաղաքի տարբեր անկյուններից որսում էր այդ դժբախտներին, որոնք ցանկանում էին պատսպարվել և սպանում էր: Ուրիշները խմբերով մտնում էին տներ վերցնում ընտանիքներին, կանանց երեխաներին և սրախողխող անում, կամ նետում որևէ բարձր կետից, որից հետո նրանք մահանում էին: Դրան զուգահեռ տներ մտնողները սեփականաշնորհում էին զոհերի ունեցվածքը: Դա խաչակիրների միջև համաձայնեցվել էր նախքան քաղաքի պաշարումը: Այդ իսկ պատճառով նրանք շատ ավելի լավ կերպով էին ուսումնասիրում քաղաքը և ավելի այլանդակ կերպով սպանում քաղաքացիներին: Նրանք մտնում էին ամենագաղտնի թաքստոցները և տներ մտնելով դռներին վահան կամ զենք էին կախում, որը խորհրդանշում էր այն, որ այդ տունը արդեն իսկ զբաղված է»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պաղտասար Դպիր, Օրհան Փամուկ, Փրինս, Պոլ Գոգեն, Կաֆու, հունիսի 7, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon