Պատմության այս օրը. հունիսի 28

Օրացույց 28.06.2019   09:30   14

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մոնրեալի ջազի միջազգային փառատոնի մեկնարկի օրն է

2001 - Միլոշևիչին հանձնում են Հաագայի դատա­րան՝ ռազմա­կան հանցագործություններ կատարելու մե­ղա­­դրանքով։

1997 - Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնության հա­մար մրցամարտում Մայք Թայսոնը կծեց և պոկեց իր հակառակորդ Է­վան­դեր Հոլիֆիլդի ականջը։

1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ ազատագրեցին Ճարտար, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա բնակավայրերը։

1971 - Ծնվել է կանադա-ամերիկյան հայտնի ինժեներ, գյուտարար, գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը։

1970 - Վովա փղի փախուստը Երևանի կենդանաբանական այգուց։ Խորհրդային Միությունում իր չափերով երկրորդ փիղն էր:

1953 - Բեռլինում գնդակահարվեցին 18 խորհրդային զին­վոր­ներ՝ գերմանացի ցուցարարների վրա կրա­կե­լու հրա­մա­նից հրաժարվելու համար։

1919 - Ստորագրվեց Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։

1914 - «Երիտասարդ Բոսնիա» կազմակերպության անդամներից մեկի՝ Գավրիլո Պրինցիպի ձեռքով սպանվեցին Ավստրոհունգարական գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը և նրա կինը։

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ հայկական զորքերը ազատագրեցին Բայազետը։

1712 - Ծնվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ Ժան Ժակ Ռուսոն։

Սենտիմենտալիզմի վառ ներկայացուցիչ է։ Քարոզում էր «վերադարձ դեպի բնություն» և սոցիալական լիակատար հավասարության կոչ էր անում։ Հայտնի գործերից է «Էմիլ կամ դաստիարակության մասին»։

1644 - Թափառաշրջիկ թատերական խմբի դերասան Ժան Բատիստ Պոկլեն առաջին անգամ բեմ է դուրս գալիս Մոլյեր կեղծանունով։

1577 - Ծնվել է ֆլա­մանդացի գեղանկարիչ Փիթեր Պաուլ Ռուբենսը։

1292 - Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը գրավեց կաթողիկոսի նստավայրը՝ Հռոմկլան, գերի վերցրեց Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվեց դեպի Սիս։

1098 - Առաջին խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները Անտիոքի մոտ ջախջախեցին մուսուլմաններին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռուսո Ռուբենս, Ժան Ժակ, հունիսի 28, Պատմության այս օրը, Իլոն Մասկ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon