Պատմության այս օրը. հունիսի 19

Օրացույց 19.06.2019   09:30   12

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կոնֆլիկտի պայմաններում սեռական բռնության դեմ պայքարի միջազգային օրն է

2009 - ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Համաներում հայտա­րա­րե­լու մասին» որոշում, որով կալանավայրերից ազատ­վե­ց մոտ 30 քաղբանտարկյալ։

2006 - Թողարկվեց Rome: Total War: Alexander համակարգչային խաղը:

2002 - Ճանապարհորդ Սթիվ Ֆոսսեթը սկսեց աշխարհում առաջին, առանց վայրէջք կատարելու ճանապարհորդությունը օդապարիկով:

1991 - Ավարտվեց խորհրդային զորքերի դուրս բերումը Հուն­գա­րիա­յից։

1978 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Զոի Սալդանան։

Նկարահանվել է «Ավատար», «Բառեր», «Գիշերվա օրենքը» ֆիլմերում։

1962 - Ծնվել է ամերիկացի երգչուհի, պարուհի, պրոդյուսեր, պարուսույց, դերասանուհի Պոլա Աբդուլը։

1953 - ԱՄՆ-ում ԽՍՀՄ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով մահապատժի ենթարկվեցին Յուլիուս և Էթել Ռոզենբերգ ամուսինները:

1948 - Ծնվել է բրիտանացի երաժիշտ, երգերի հեղինակ Նիկ Դրեյքը։

1945 - Ծնվել է ռուս դերասանուհի Նատալյա Սելեզնյովան։

Նկարահանվել է «Իվան Վասիլյեվիչը փոխում է մասնագիտությունը», «Չի կարող պատահել», «Հարսնացուների քաղաքը» ֆիլմերում։

1920 - Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորեց Խան Մահմադովին՝ Բաքվի «Մուսավաթ» կուսակցության հիմնադրին։

1862 - ԱՄՆ ամբողջ տարածքում արգելվեց ստրուկ պահելը։

1846 - Նյու Ջերսիում (ԱՄՆ) տեղի ունեցավ բեյսբոլի աշխարհում առաջին մրցախաղը։

1829 - Սըր Ռոբերտ Փիլը հիմնեց լոնդոնյան ոստիկանությունը։

1807 - 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Աթենքի մոտ ծովային ճակատամարտում ռուսները ջախջախեցին թուրքական բանակին։

1623 - Ծնվել է ֆրանսիացի մաթեմատիկոս Բլեզ Պասկալը։

1097 - Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավեցին Նիկիա քաղաքը։

979 - Տեղի ունեցավ Պանկալիայի ճակատամարտը՝ Սատրապական Հայաստանի XII ապստամբության նշանավոր ճակատամարտերից մեկը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հունիսի 19, Զոի Սալդանա, Բլեզ Պասկալ, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon