Պատմության այս օրը. հունիսի 1

Օրացույց 01.06.2019   09:30   8

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեխաների միջազգային օրն է

Ծնողների համաշխարհային օրն է

Կաթի համաշխարհային օրն է

2016 - Հայերեն Վիքիպեդիան հատեց 200 000 հոդվածի շեմը։

2004 - Հայտնաբերվեցին Սատուրնի արբանյակներ Մետոնան ու Պալլենան։

2001 - Կատմանդուում Նեպալի արքայազն Դիփենդրան սպանում է իր ընտանիքի մի քանի անդամների, այդ թվում հորը՝ թագավոր Բիրենդրային և մորը՝ թագուհի Այշվարյային:

1984 - Կայացավ «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմի պրեմիերան, Հոլիվուդի աստղեր Ռոբերտ Դե Նիրոյի, Ջո Պեշիի, Ջեյմս Վուդսի, Դեննի Այելլոյի մասնակցությամբ։

1980 - Իր հեռարձակումներն է սկսում CNN (Cable News Network) շուրջօրյա նորությունների հեռուստաալիքը:

1974 - Ծնվել է կանադացի երգչուհի, 7 «Գրեմմիի» մրցանակակիր Ալանիս Մորիսեթը։

1968 - Մահացել է Հելեն Քելլերը՝ կույր ու խուլ ամերիկացի կին գրող, արվեստի բնագավառում բակալավրի աստիճան ստացած առաջին կույր ու խուլ անձնավորությունը։

1947 - Ծնվել է անգլիացի երաժիշտ, երգահան, Rolling Stones խմբի անդամ Ռոն Վուդը։

1939 - ԱՍՆ-ում առաջին անգամ հե­ռուստատեսությամբ բռնցքամարտ հե­ռարձակվեց։

1937 - Ծնվել է երգչուհի Լուսինե Զաքարյանը։

1937 - Ծնվել է ամերիկացի դերասան Մորգան Ֆրիմանը։ Ֆրիմանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Փախուստ Շոուշենկից», «Յոթ», «Սլեվինի երջանիկ թիվը»։ «Օսկարի» և 2 «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է։

1938 - Կոմիքսների ամենահայտնի հերոսի՝ Սուպերմենի ծննդյան օրը:

1935 - Հիմնվեց Երևանի պետական տիկնիկային թատրոնը։

1926 - Ծնվել է ամերիկացի մոդել, դերասանուհի և երգչուհի, 50-ականների սեքս սիմվոլ Մերիլին Մոնրոն։

1880 - ԱՄՆ-ի Նյու Հեյվեն քաղաքի (Քոնեքթիքութ նահանգ) բանկում տե­ղադրվեց առաջին վճարովի հեռախոսը։

1878 - Սկսվեց Բեռլինի կոնգրեսը։

1815 - Մոսկվայում բացվեց Սուրբ Հարություն եկեղեցին։

1804 - Ծնվել է ռուս կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան։

1789 - Ծնվել է ազգային-ազատագրական և մշակույթի գործիչ, Լազարյան ճեմարանի հոգաբարձու Խաչատուր Լազարյանը։

1533 - Աննա Բոլեյնը դառնում է Անգլիայի թագուհի:

1494 - Լինդորի աբբայության գան­ձապահական հաշվետվությունում գր­վեց վիսկիի մասին մեզ հայտնի ամե­նահին հիշատակումը։ «Կենդանի ջուրը» («uisge beatha») պատրաստում էր հոգևորական Ջոն Կորը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մորգան Ֆրիման, Պատմության այս օրը, Մերիլին Մոնրո, հունիսի 1

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon