Հայտարարություն. Վենետիկի հանձնաժողովը արդյունավետ է գնահատում ՀՀ իշխանությունների հետ գործակցությունը Տիգրան Պասկևիչյան. Այսօր դիմում գրեցի և ազատվեցի պաշտոնից. Գարունը հանրայինում աշնանն է գալու, մի մտածեք Արարատ Միրզոյանի ելույթը Վաշինգտոնի Ատլանտյան խորհուրդում (տեսանյութ) Քաղցրաշենցիները բողոքում են ոռոգման ջրի խնդրից. «Նիկոլին խաբում են» (տեսանյոթ) Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու ՀՀ վարչապետի որոշում. Ստեղծվել է օպերատիվ շտաբ ԲԴԽ նիստ է հրավիրվել՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խաչիկ գյուղին սպառնացող հրդեհը մարելու համար գյուղացիներն անցել են Ադրբեջանի սահմանը Ահազանգ. Վտանգված է մերձհալիձորյան անտառի հնավայրը. որոշել են «օբեկտ» կառուցել» Կոնգրեսական. ԱՄՆ-ը աջակցելու է Հայաստանին ժողովրդավարական ուղու վրա (տեսանյութ)

Պատմության այս օրը. հուլիսի 5

Օրացույց 05.07.2019   09:30   114

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ Սահմանադրության օրն է

2012 - Լոնդոնում բացվում է The Shard (բեկոր) անունով և 310 մետր բարձրությունով Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը:

1996 - Դոլլի անունով ոչխարը դառնում է առաջին կլոնավորված կաթնասունը:

1995 - Ընդունվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

1986 - Մոսկվայում տեղի ունեցավ առաջին «Բարի կամքի խաղերի» բացումը։

1954 - Էլվիս Փրեսլին ձայնագրեց «That's All Right» («Ամեն ինչ լավ է») անունով իր առաջին երգը:

1946 - Փարիզում նորաձևության ցուցադրության ժամանակ մոդելյոր Լուի Ռիերդը ներկայացրեց նոր կանացի լողազգեստ: Մանեքենուհի Միշլեն Բերնարդինին պոդիում դուրս եկավ՝ ծածկված կտորի երկու բարակ շերտերով: Լողազգեստը համարեցին հանրային բարոյականության պախարակում և անվանեցին «բիկինի»՝ այն կղզու անունով, որի վրա 4 օր առաջ ԱՄՆ-ն փորձարկել էր ատոմային ռումբերը:

1946 թվականի հուլիսի 5-ին Փարիզում հագուստի ցուցադրության ժամանակ մանեկենուհի Միշլեն Բերնարդինին պոդիում բարձրացավ՝ ծածկված կտորի երկու նեղ շերտերով: Լողազգեստի տեսքը, որի մոդելավորողը Լուի Ռեարն էր (ֆր. Louis Réard), լավագույնս ներկայացրեց նորաձևության ցուցադրությունները մեկնաբանող խորհրդային մի վարող. «Այստեղ գիծ է և այնտեղ գիծ է, մեծ հաշվով ոչինչ չկա»:

Հագուստը համարեցին «ապտակ» հասարակության ճաշակին և անվանեցին «բիկինի»՝ այն կղզու անունով, որի վրա ԱՄՆ-ում 4 օր առաջ փորձարկել էին ատոմային ռումբ: Հավանաբար այս հագուստից հետո առաջացած շոկային վիճակը նույնն էր, ինչ ատոմային ռումբից:

Պատմությունը փաստում է, սակայն, որ դեռևս 1600 տարի առաջ Հռոմեական կայսրությունում կանայք կրում էին լողազգեստներ, բաղկաղած երկու դետալից: Այդ պատկերները կան 4-րդ դարի հռոմեական խճանկարներում: 

Բիկինին միանգամից արգելեցին մի քանի հանգստյան գոտիներում: Այդպես շարունակվում էր մինչև 1950-ական թվականները: 

Ամեն ինչ փոխվեց, երբ էկրաններ բարձրացավ «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմը: Դրանում Բրիջիտ Բարդոն նկարահանվեց բիկինիով, ինչը խարխլեց շատ արգելքներ: Ֆիլմի ցուցադրումից հետո բիկինին մեծ հռչակ ձեռք բերեց իտալական և ֆրանսիական հանգստյան գոտիներում: 

1922 - Ներդրվեցին «Նանսենյան անձնագրերը» փախստականների համար:

Նանսենյան անձնագիրը անձը հաստատող ժամանակավոր վկայական է, որը տրվել է փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Մտցրել է Ազգերի լիգան՝ Ֆրիտյոֆ Նանսենի (այստեղից էլ՝ անվանումը) նախաձեռնությամբ ժնևում հրավիրված կոնֆերանսի որոշմամբ (1922 հուլիսի 3-ից 5-ը)։

Գերբի փոխարեն անձնագրում ամրացվել է Նանսենի դիմանկարով նամականիշ։

«Նանսենի անձնագիր» ստացած անձինք օգտվել են կոնֆերանսի մասնակից երկրներում բնակվելու, ազատ տեղաշարժվելու իրավունքից, նրանց նկատմամբ դադարել են գործել քաղաքացիություն չունեցողների համար նախատեսված սահմանափակումները: Ազգերի լիգայի որոշմամբ (1924 թ․-ի հուլիսի 12) Մեծ եղեռնից փրկված շուրջ 320 հազար հայեր, որոնք դեգերում էին տարբեր երկրներում, ստացել են «Նանսենյան անձնագիր»։

1921 - Կենտրոնական Կոմիտեի ՌԿԿ(բ) Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը միացվեց Ադրբեջանական ՍՍՀ-ի հետ, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու։

1881 - Եգիպտական թանգարանի աշխատակից Էմիլ Բրուգշը կատարեց սենսացիոն հայտնագործություն: Լուքսորի մոտ Թագավորների հովիտից դեպի արևելք գտնվող Դեր էլ- Բահրի ժայռերի մեջ նա գտավ ստորգետնյա պալատ՝ փարավոնների մումիաների տասնյակ դագաղներով, ավելի կոնկրետ՝ Ամենհոթեպ 1-ինի, Թութմոս 3-րդի, ինչպես նաև լեգենդար նվաճող Ռամզես 2-րդ Մեծի: Ակնհայտ է եղել, որ մինչ Բրուգշի այստեղ հայտնվելը փարավոնների դամբարանում եղել են նաև գողեր:

1880 - Ծնվել է չեխ թավջութակահար, կոմպոզիտոր, վիրտուոզ Յան Կուբելիկը։

1857 - Ծնվել է գերմանացի մարքսիստ, ակտիվիստ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) հիմնադիրներից, կանանց իրավունքների պաշտպան Կլարա Ցետկինը։

1841 - Թոմաս Կուկը բացեց աշխարհում առաջին տուրիստական գործակալությունը:

1811 - Հարավային Ամերիկայի գաղութներից Վենեսուելան առաջինը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Յան Կուբելիկ, հուլիսի 5, Եվա Գրին, Պատմության այս օրը, Կլարա Ցետկին

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon