Պատմության այս օրը. դեկտեմբերի 31

Տեղեկատու 31.12.2018   09:30   47

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

1999 - ՌԴ-ի նախագահ Բորիս Ելցինը հրաժարական տվեց և Վլադիմիր Պուտինը դարձավ նախագահ:

1994 - Ռուս-չեչենական պատերազմի ժամանակ Ռուսաստանի զինված ուժերը սկսեցին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի գրավման գործողությունը:

1990 - Գարրի Կասպարովը դառ­նում է շախ­մա­տի աշ­խար­հի չեմ­պի­ոն` տիտ­ղո­սը խլե­լով Անա­տո­լի Կար­պո­վից: 

1989 - Դա­դա­րեց­վում է «Նաի­րի­տի» աշ­խա­տան­քը։ 

1970 - Լենինգրադ. թռիչքի մեկնարկին ջախջախվում է «Աէ­րո­ֆ­լոտի» ԻԼ-18Վ ինքնաթիռը: Բոլոր 93 ուղևորները զոհվում են: Ինքնաթիռն ուղևորվում էր Երևան:

1968 - Աշխարհում առաջին գեր­ձայ­նա­յին մար­դա­տար Տու-144 ինք­նա­թի­ռի առա­ջին թռիչ­քը:

1955 - Ծնվել է ՀՀ ազգային հերոս Վիտյա Այվազյանը։

Ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, ՀՀ ազգային հերոս Վիտյա Այվազյանը ծնվել է 1955թ. դեկտեմբերի 31-ին Սպանդարյան գյուղում (Արթիկի շրջան, Շիրակի մարզ, ՀՀ): 1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետը:

1977-1979 թթ. ավագ տնտեսագետ է աշխատել Հայշինբանկում: 1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1981-1983թթ. աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում, 1983-1988թթ.` Երևանի էլեկտրալամպերի գործարանի հատուկ նախագծային բյուրոյում՝ որպես ինժեներ-նախագծող, ինժեներ-տեխնոլոգ:

1983թ.-ից հեռակա սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետում: 1988թ. աշխատել է «Լազուր» արտադրական միավորումում, ուր կազմակերպել և ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն:

1989թ. հունվարի 12-ից շուրջ մեկ ամիս ձերբակալված է մնացել Նուբարաշենի բանտում: ՀՀՇ 1-ին համագումարում ընտրվել է վարչության անդամ, տնտեսական մասի պատասխանատու: Հայաստանի երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի առաջին անդամներից է եղել: 

1990թ. ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր: Զոհվել է 1990թ. օգոստոսի 29-ին Երևանում: ՀՀ ազգային հերոսի կոչում նրան տրվել է հետմահու՝ 20.09.1996թ.: Պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:

1948 - Ծնվել է ամերիկացի երգչուհի Դոննա Սամերը:

Առավել հայտնի են նրա 1970-1980-ական թվականների պարային երաժշտության ձայնագրությունները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել փոփ երաժշտության զարգացման վրա։

Դոննա Սամմերին անվանել են «Դիսկոյի թագուհի»։ Նա հանդիսանում է դիսկո ոճի երաժշտության առավել հաջող և երկարակյաց կատարողներից մեկը։
Դոննա Սամմերը 6 «Գրեմմի» մրցանակի դափնեկիր է։

1941 - Ծնվել է շոտլանդացի ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ Ալեքս Ֆերգյուսոնը:

Похожее изображение

1986 թվականից մինչև 2013 թվականը եղել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչը։ Բրիտանական ֆուտբոլի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիչն է: Համարվում է ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն մարզիչներից մեկը։ «The Times» թերթի վարկածով ետպատերազմյան շրջանի լավագույն մարզիչների ցանկում զբաղեցնում է չորրորդ տեղը, իսկ «World Soccer» և «ESPN FC» ամսագրերի վարկածով բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն մարզիչների ցանկում առաջինն է։

Ֆերգյուսոնը նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ 1986 թվականի նոյեմբերին։ Այն անընդմեջ գլխավորելու 26 տարիների ընթացքում թիմը նվաճել է այդ ժամանակ ռեկորդային 38 գավաթ, ներառյալ 13 Պրեմիեր լիգայի տիտղոս, 5 Ֆուտբոլի Անգլիայի գավաթ և 2 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։ Ֆերգյուսոնի ղեկավարման ժամանակ «Յունայթեդը» նվաճել է ավելի շատ տիտղոս, քան պատմության նախորդ ամբողջ հարյուրամյակում։ 

1937 - Ծնվել է կինոյի և թատրոնի բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսը:

Похожее изображение

Առավել հայտնի է «Գառների լռությունը», «Հաննիբալ» և «Կարմիր վիշապը» ֆիլմերում մարդասպան և մարդակեր բժիշկ Հաննիբալ Լեկտորի կերպարով։ Մյուս նշանավոր ֆիլմերից են՝ «Առյուծը ձմռանը», «Մոգություն», «Մարդ փիղը», «Բրեմ Սթոքերի Դրակուլան», «Ստվերների երկիրը», «Աշնան լեգենդներ», «Նիքսոն», «Ամիսթադ», «Զորոյի դիմակը», «Ծանոթացեք՝ Ջո Բլեք» «Օգոստոս» և այլն։

Կինոյում առաջին դերը խաղացել է 1968-ին՝ «Առյուծը ձմռանը» ֆիլմում կերտելով Ռիչարդ 1-ինի կերպարը:

Օսկար մրցանակի դափնեկիր է «Գառների լռությունը» ֆիլմի համար։ Ընդհանուր թվով ստացել է 40 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 37-ի, որոնց թվում՝ պատվավոր Ոսկե Գլոբուս, 2 Էմմի (մրցանակ), 3 BAFTA, 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ և այլն։

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում «Գառների լռությունը» ֆիլմում Էնթոնի Հոփքինսի մարմնավորած հերոս Հաննիբալ Լեկտորը 1-ին տեղում է որպես բացասական հերոս։

1869 - Հայտնաբերվեցին Արտեմիդայի տաճարի ավերակները:

1869 - Ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ, Ֆովիզմի ներկայացուցիչ Անրի Մատիսը։ Պաբլո Պիկասոն նրան համարում էր գլխավոր մրցակից և ընկեր։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բորիս Ելցին, Վլադիմիր Պուտին, Էնթոնի Հոփքինս, Վիտյա Այվազյան, Դոննա Սամեր, Գարի Կասպարով, դեկտեմբեր, դեկտեմբերի 31, Անրի Մատիս, Ալեքս Ֆերգյուսոն

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon