Պատմության այս օրը. դեկտեմբերի 27

Տեղեկատու 27.12.2018   09:30   73

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2007 - Փոխհրաձգության միջադեպի արդյունքում սպանվեց Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն։

2004 - 50.000 լուսատարի հեռավորության վրա արձանագրվեց գերնոր աստղի պայթյուն։

1978 - Իսպանիայում ուժի մեջ մտավ նոր Սահմանադրությունը, ինչը նշանակում էր Ֆրանկոյի դիկտատուրայի ավարտը։

1968 - Խաղաղ օվկիանոսում «Ապոլոն 8»-ի վայրէջքով ավարտվեց դերի լուսին առաջին օդաչուավոր առաքելությունը։

1966 - Մեքսիկայում հայտնաբերվեց աշխարհի ամենախորը քարանձավային հանքահորը։

1953 - Հրապարակվեց Ստանիսլավ Լեմի «Աստղային օրագրեր» շարքի առաջին պատմվածքը։

1956 - Լենինգրադի Մարիինյան օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:

1948 - Ծնվել է ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն:

Картинки по запросу жерар депардье молодой

Դեպարդիեն «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր է «Լավագույն դերասան» անվանակարգում և «Սեզարի» կրկնակի դափնեկիր է։ Ներկայացված է եղել «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում «Սիրանո դե Բերժերակ» (1990 թվական) ֆիլմում խաղացած դերի համար։ 

Նա ամենահանրաճանաչ և սիրելի դերասաններից մեկն է ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում:

Դեպարդիեի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերն են «Անհաջողակները», «Հայրիկները», «Փախստականները», որոնցում նրա խաընկերը Պիեռ Ռիշարն է, «Սիրանո դե Բերժերակ», «Վերջին մետրոն» և այլն:

1945 - Ստեղծվում են Միջազգային արժութային հիմնադրամը և Զար­գացման ու վերակառուցման միջազգային բանկը:

1932 - Նյու Յորքում բացվում է Radio City Music Hall թատերական համերգային սրահը։

Картинки по запросу Radio City Music Hall

Այս համերգային սրահն իր տեսակի մեջ եզակի է աշխարհում․ սա բազմագործառույթ շինություն է: Ռադիո Սիթի Մյուզիք Հոլը նաև շքեղ կինոսրահ է, որտեղ կայացել են բազմաթիվ հայտնի ֆիլմերի պրեմիերաներ: Մյուզիք Հոլում ելույթ են ունեցել համաշխարհային մեծության բազմաթիվ աստղեր: Այսպիսի շքեղությունների հետ մեկտեղ այն ընտրյալների համար չէ, այլ հասանելի է շատերին: Ռադիո Սիթի Մյուզիք Հոլ են այցելում միլիոնավոր մարդիկ, որպեսզի ականատեսը լինեն շքեղ շոուների, բեմականացումների, երաժշտական երեկոների, ինչպես նաև՝ ֆիլմերի ցուցադրությունների:

1929 - Ստալինը ձեռնարկում է «կուլակների` որպես դասա­կար­գի վերացումը»: 

1901 - Ծնվել է գերմանացի դերասանուհի, երգչուհի Մառլեն Դիտրիխը:

Похожее изображение

Հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» հանրահայտ վեպի գլխավոր հերոսուհի Ժոան Մադուի կերպարը ստեղծվել է Դիտրիխի կերպարի հիման վրա, որի հետ Ռեմարկը սիրավեպ է ունեցել:

1897 - Փարիզում կայացավ Էդմոն Ռոստանի «Սիրանո դե Բերժերակ» կատակերգության պրեմիերան:

1831 - Չարլզ Դարվինը բարձրանում է «Բիգլ» նավ, որ­պես­զի կա­տա­րի մի ճա­նա­պար­հոր­դու­թյուն, որի ըն­թաց­քում ձևակեր­պե­լու է էվոլ­յու­ցի­ա­յի տե­սու­թյու­նը:

537 - Կոստանդնուպոլսում օծվեց Սուրբ Սոֆիայի տաճարը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Չարլզ Դարվին, Մառլեն Դիտրիխ, Արամ Խաչատրյան, օրացույց, դեկտեմբեր, Ժերար Դեպարդիե

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon