Պատմության այս օրը. ապրիլի 15

Օրացույց 15.04.2019   10:30   55

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր մշակույթի միջազգային օրն է

Այսօր բնապահպանական գիտելիքների օրն է

Այսօր կրկեսի միջազգային օրն է

1998 - Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը:

1994 - Սեփական տան շքամուտքում դիմահար մի քանի կրա­կո­ցից սպանվեց հայ գրող, հրապարակախոս, հասա­րա­կա­կան-քաղաքական գործիչ Վարդգես Պետրոսյանը։

1990 - Ծնվել է անգլիացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը։

Հայտնի է Հարի Փոթրի մասին պատմող ֆիլմաշարից։

1989 - Անգլիայի Շեֆիլդ քաղաքի Հիլզբորո ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցան ողբերգական դեպքեր, որոնց արդյունքում զոհվեց մոտ 100 մարդ 700-ից ավել մարդիկ ստացան մարմնական վնասվածքներ:

1976 - Տեղի ունեցավ «Բլեֆ» (իտ.՝ Bluff storia di truffe e di imbroglioni) ֆիլմի պրեմիերան, ռեժիսոր Սերջիո Կորբուչի, գլխավոր դերերում Էնթոնի Քուին, Ադրիանո Չելենտանո։

1965 - Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը։

1951 - Լոնդոնում կայացավ «Միսս Աշխարհ» գեղեցկության առաջին մրցույթը:

1949 - Ծնվել է ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան։

1938 - Ծնվել է իտալացի կինոդերասանուհի Կլաուդիա Կարդինալեն։

Նկարահանվել է Լուկինո Վիսկոնտիի «Ռոկոն ու նրա եղբայրները», «Ընձառյուծ» ֆիլմերում, որտեղ նրա խաղընկերն է եղել Ալեն Դելոնը, ինչպես նաև Ֆելինիի «Ութ ու կես» ֆիլմում։

1924 - ԱՄՆ-ում առաջին անգամ լույս տեսավ ավտո­ճա­նա­պարհային ատլաս։

1909 - Քրիստոնյաների կոտորածը Հայասայում (Կի­լի­կիա)։ Սպանվեցին 71 հայ և 6 հույն։ Իսկ Ադա­նա­յում սպանվում են 2 ամերիկացի միսիոներներ։

1908 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Լիտա Գրեյը։

Եղել է Չարլի Չապլինի երկրորդ կինը։ Նկարահանվել է նրա «Մանկիկը» ու «Ոսկու տենդ» ֆիլմերում։ Չապլինի կենսագիր Ջոյս Միլթոնը իր «Tramp: The Life of Charlie Chaplin» գրքում գրում է, որ Չապլինի ու Լիտա Գրեյի հարաբերություններն են դարձել Նաբոկովի «Լոլիտա» վեպի նախահիմքը։

1906 - Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը ՀԲԸՄ հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում (Եգիպտոս)` հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ` հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար:

1904 - Ծնվել է նկարիչ, աբստրակտ սյուր­ռեալիզմի հիմնադիր Արշիլ Գորկին։

1902 - Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։

1891 - Ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ցու­ցա­դրում է կինետոսկոպը՝ շարժվող պատկերի մե­քե­նաները։

1840 - Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։

1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց Եղիշեն։

1725 - Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին։

1452 - Ծնվել է ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ, գիտնական ու գյուտարար, Բարձր վերածննդի խոշոր ներկայացուցիչ, համակողմանի զարգացած մարդու վառ օրինակ Լեոնարդո դա Վինչին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, Էմմա Ուոթսոն, Լիտա Գրեյ, Կլաուդիա Կարդինալե, Արշիլ Գորկի, ապրիլի 15, Լեոնարդո դա Վինչի, Ալլա Պուգաչովա

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon