Պատժի հավելյալ մեխանիզմներ է պետք մտածել․ վարչապետ

Քաղաքական 10.05.2019   15:00   88

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց պատժի հավելյալ մեխանիզմներ, ընդհուպ` քրեական պատասխանատվություն սահմանել պետության նկատմամբ պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ կերպով չկատարողների համար: 

ՀՀ վարչապետն  այս մասին կառավարության մայիսի 10-ի նիստում՝ անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտում կատարվելիք լայնածավալ աշխատանքներին:

«Մայիսի 15-ից, ինչպես խոստացել ենք, հույս ունեմ լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները կսկսվեն, և կառավարության կառուցվածքի փոփոխությունը որևէ կերպ այդ աշխատանքի վրա չպետք է ազդի: Մենք պետք է պայմանավորվենք, որ այն պատմությունը Ոսկեպար-Նոյեմբերյանի հատվածի հետ կապված, մենք այս տարի չպետք է ունենանք: Ես նույնիսկ մտածում եմ, որ մենք պետք է մտածենք օրենսդրական փոփոխություններ անելու մասին, որ, եթե որևէ մեկն իր պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ կերպով չի կատարում, պետք է մտածել, թե այստեղ պետությունն իր շահերը պաշտպանելու ինչ հավելյալ մեխանիզմներ պետք է ունենա, ընդհուպ` քրեական պատասխանատվությանը ենթարկելը»,- ասաց Փաշինյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, վարչապետ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon