«Փաստ». Սպառնում են բացահայտել Սամվել Բաբայանի իրական դեմքը

Մամուլ 08.02.2019   08:35   83

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սամվել Բաբայանի՝ օրերս արված հայտարարությունները Արցախի տարբեր շրջանակներում կոշտ արձագանքի են արժանացել: Նախ՝ նրան հակադարձեցին 2020 թվականի նախագահական ընտրությունների ֆավորիտները՝ Արայիկ Հարությունյանն ու Վիտալի Բալասանյանը, ապա նրա իսկ կողմից մատնանշված՝ շարժման ակտիվիստներ Ռազմիկ Պետրոսյանն ու Արմո Ծատրյանը:

Բանն այն է, որ Սամվել Բաբայանն, ըստ էության, Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ դեմքերին մեղադրել էր Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, «զիջողական գիծը» պահելու մեջ, իսկ ինչպես շարժման դեմքերն են ներկայացնում, Ս. Սարգսյանը ոչ թե զիջումներից է խոսել, այլ իրենց առաջարկով մանրամասն անդրադարձել է Արցախյան հարցով ընթացող բանակցություններին, ներկայացրել միջնորդների, Ադրբեջանի դիրքորոշումն ու հիմնական մոտեցումները, ինչպես նաև՝ Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը:

Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, շարժման նույն դեմքերը մասնավոր զրույցներում սպառնացել են առաջիկայում անդրադառնալ Բաբայանի իրական կերպարին, մասնավորապես՝ հիշեցնել պատերազմին նախորդած փուլում նրա իսկ կողմից զիջումների գնալու պատրաստակամության մասին, ինչը կանխվել է դաշտային հրամանատարների կողմից:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սամվել Բաբայան, «Փաստ»

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon