«Փաստ». Սերժ Սարգսյանի վերադարձը՝ Կարեն Կարապետյանով

Մամուլ 13.02.2019   08:48   68

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Փաշինյանի կառավարության վարկանիշի անկման ֆոնին սկսել են ակտիվանալ նախկին իշխանությունների ջանքերը՝ դիրքավորվելու ապագա քաղաքական մարտերում: 

«Փաստի» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը այդ պայքարը տարբեր մեթոդներով փորձում է կառուցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ: Հենց այդ նպատակով այս օրերին Կարապետյանի վերադարձի շուրջ տարբեր տեղեկություններ են շրջանառվում:

Մեր աղբյուրների պնդմամբ, ներկայումս քաղաքական դաշտում փորձ է արվում գեներացնել հիմնականում երիտասարդական սպեկտորն ու լայն լսարան ունեցող անհատներին: Նպատակն այն է, որ առաջիկա ընտրություններից առաջ քաղաքական դաշտում լինի Փաշինյանի թիմին լուրջ հակակշռող ուժ՝ առանց ՀՀԿ-ի անփառունակ փաթեթավորման:

Ի դեպ, ասում են, որ Կարապետյանը հավասարապես ընդունելի անձ է նաև Քոչարյանի համար, հետևաբար նրա շուրջ կարող են ապագայում անսպասելի դաշինքներ ձևավորվել»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

NewsLine-ի մեկնաբանությունը.

Քարոզչական նպատակներով արհեստականորեն ստեղծված լուր է. հենց առաջին պարբերությամբ ընթերցողին ուղղորդում են, թե կառավարության վարկանիշի անկումը կայածաց փաստ է՝ միաժամանակ փորձելով տաք պահել ռևանշիզմի հնարավորությունը։ Իրականում նախկին իշխանությունների հավաքները սպասվող իրավական գործընթացներից  խուսափելու մտահոգությունների շուրջ են, իսկ «առաջիկա ընտրություններից առաջ» պայքար ձևավորելը ժամանակավրեպ մանիպուլյացիա է։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Փաստ», Կարեն Կարապետյան, Սերժ Սարգսյան, ռևանշիզմ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon