«Փաստ». Մասնակցության տեսանկյունից 60 տոկոսանոց քվեարկություն էր

Մամուլ 11.12.2018   09:39   131

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ինչո՞ւ էր ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցության տոկոսային ցուցանիշը ցածր: Սա շրջանառվող այն հարցերից մեկն է, որը տարբեր մեկնաբանություններ է ստանում: Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է 1 260 840 քաղաքացի, կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թ. ընտրություններից շուրջ 314 000–ով պակաս է:

Ի վերջո, մասնակցությունն իսկապե՞ս քիչ է, թե՞ ցուցանիշն իր մեջ այլ բացատրություններ ունի: Հարցի շուրջ «Փաստը» զրուցեց ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի հետ, որը նախ ընդգծեց. 

«Ընտրացուցակները կազմվում են ոչ թե ըստ մշտական բնակչության թվի, այլ հենց պետռեգիստրի տվյալներով: Այդ ռեգիստրում գրանցված է 3 միլիոն 340 հազար մարդ: Այդուհանդերձ, վերջին տվյալներով, մեր մշտական բնակչության թվաքանակն այս պահին 2 մլն 969 հազար է: Բայց ի՞նչն է խնդիրը. տեսեք՝ պետռեգիստրում գրանցված են նաև այն մարդիկ, որոնք թեպետ տարիներով այստեղ չեն բնակվում, բայց դուրս չեն եկել գրանցումից: Մեծ հաշվով՝ պետռեգիստրը մաքրելու խնդիր կա: Պետք է հասկանալ՝ ո՞վ է այստեղ, ո՞վ է արդեն երկար ժամանակ բացակայում, և ո՞վ է այլ երկրի քաղաքացիություն ստացել: Եթե այդ ցուցակները մաքրենք, ընտրացուցակների այդքան ուռճացված թվեր չենք ունենա: Եվ հենց այստեղից էլ ծագում է այն հարցը, թե ինչու էր մասնակցությունը 48,63 տոկոս»:

Նա ընդգծեց, որ տասը տարիների ընթացքում Հայաստանից մեծ թվով քաղաքացիներ են արտագաղթել. «2008–2017 թթ.՝ նույն ՀՀԿ–ի իշխանության տարիներին, մեծ արտագաղթ է եղել, և այդ տասը տարվա կտրվածքով միգրացիոն բացասական ցուցանիշը եղել է 372 հազար, որից մոտ 200 հազարը գտնվում է դրսում և դեռ չի վերադարձել: Չեմ կարող ասել, թե 2017թ. ընտրությունների ժամանակ ինչպես է ստացվել, որ շուրջ 1 միլիոն 500 հազար ընտրող է եղել, այդ մարդկանց տեղն են քվեարկե՞լ, թե՞ այլ միջոցներ են կիրառվել, բայց հաշվի առնելով ՀՀ–ում առկա բնակչության թվաքանակը, այս անգամ մասնակցության տեսանկյունից միանշանակ 60 տոկոսանոց քվեարկություն էր: Իսկ 60 տոկոս մասնակցությունը բոլոր երկրներում շատ նորմալ ցուցանիշ է: Պետք չէ պատասխաններ փնտրել այն հարցին, թե ինչու են քիչ թվով մարդիկ մասնակցել: Պատասխանը պարզ է. կա քիչ մարդ, ունենք ուռճացված ցուցակներ, ինչի արդյունքում այդպիսի թիվ է ստացվել»:

Թեև պետռեգիստրը մաքրելու գործընթացն, ըստ մասնագետի, բարդ գործընթաց է, բայց նաև անհրաժեշտ է ընդհանուր գործընթացների համար. «Ճիշտ է, երկար ժամանակ կտևի, բայց մենք, ի վերջո, կհասկանանք հիմնական գրանցվածների թիվը: Դա կօգնի նաև ճշտել մնացած բնակչության իրական թիվը: Եթե նման հարց ծագի, ապա գործընթացներին պետք է ներգրավվեն նաև ԱՎԾ–ն, սոցապ նախարարությունը: Բարդ գործընթաց է, բայց գոնե մեկ անգամ պետք է իրականացվի: 2 տարվա մեջ կարող են մաքրել, թեև գումարներ էլ պետք է հատկացնեն, բայց արդյունքը բոլորի համար լավ կլինի: Այլևս չենք ունենա ուռճացված թվեր, այլ կունենանք իրական պատկեր, ինչի արդյունքում էլ այս զանազան խոսակցությունները կվերանան»:

Արտակ Մարկոսյանը շեշտեց, որ մեծ հաշվով խոսքը մոտ 400–500 հազար մարդու մասին է. «Այսինքն՝ պետք է հասկանալ նաև՝ այդ մարդիկ փոխե՞լ են քաղաքացիությունը, թե՞ ոչ: Սա օգուտ կտա նաև հետագա քաղաքականության համար, հատկապես, երբ խոսում ենք հայրենադարձության մասին: Մեզ համար էլ հասկանալի կլինի, թե ովքե՞ր են դրսում, կգա՞ն, թե՞ ոչ: Մի խոսքով՝ երկկողմանի օգտակար կլինի. և՛ ցուցակները կմաքրվեն, և՛ կհասկանանք, թե ինչ պոտենցիալ ունենք դրսում»:

Ա. Մարկոսյանն ընդգծեց, որ վերջին մարդահամարի տվյալներով Հայաստանում մշտական բնակչության թիվը 3 մլն 18 հազար էր: Իսկ այդ մարդահամարը եղել է 2011 թվականին: 

«Հայաստանում առկա և մշտական բնակչության միջև մոտ 150 հազարի տարբերություն կար այնտեղ: Ինչպես արդեն շեշտեցի, 2008–2017թթ. շատ մեծ արտագաղթ ենք ունեցել, ինչը հասկանալի էր: Մարդիկ հույսները կորցրել էին, թե իրավիճակ կամ իրադրություն կփոխվի: Հիմա հույս ունենանք, որ արտագաղթը կանգ կառնի: 2018թ. սեպտեմբերի կտրվածքով անցած տարվա համեմատ միգրացիոն բացասական ցուցանիշը, այսինքն՝ գնացող–եկողների ընդհանուր թիվը նվազել է 71 տոկոսով: Անցած տարի 53 հազար էր, այս տարի՝ –15 հազար է: Տարեվերջին կտեսնենք իրական պատկերը, բայց որ ցուցանիշը բավականին իջել է, փաստ է: Տարեվերջին մշտական բնակչության թվաքանակը ևս կհրապարակվի, և արդեն պարզ կլինի, թե այդ առումով աճ արդյո՞ք գրանցել ենք»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ 2018, «Փաստ», Արտակ Մարկոսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon