«Փաստ». Հարցաքննություն... մի բաժակ էսպրեսոյի շուրջ

Մամուլ 09.02.2019   08:50   295

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ում հարցաքննվել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ըստ ստացված տեղեկատվության, հարցաքննությունը տևել է մոտ մեկուկես ժամ:

Թերթի տեղեկություններով, իրականում այդ «հարցաքննությունը» ավելի շատ կրել է ձևական բնույթ, որպեսզի հանրության մոտ հակառեակցիա չառաջանա, քանի որ Մարտի 1-ի գործով կարևոր դերակատարներից մեկը Տեր-Պետրոսյանն է, իսկ միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներգրավումն այս գործում, առավել ևս՝ կալանքը, մի տեսակ քաղաքական հաշվեհարդարի տպավորություն են թողնում շատերի մոտ:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս «շոուն» կազմակերպվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, որպեսզի զերծ մնան ավելորդ ինտրիգներից: Իրականում առաջին նախագահի հետ ՀՔԾ–ում մի քանի բաժակ էսպրեսոյի շուրջ թեթև կոնսուլտացիոն զրույց է տեղի ունեցել»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

NewsLine-ի մեկնաբանությունը.

Այն փաստը, որ նախկին իշխանությունների քարոզչական մեխերից մեկն էր դարձել ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հավասարեցնել Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին՝ նրան վարկաբեկելու նպատակով, Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի կալանավորվելուց հետո նախկին «մտահոգների» ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներն առավել ակտիվությամբ են շարունակում շրջանառել այդ թեզը։

Լուրը չի կարող իրական լինել գոնե միայն այն պատճառով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը էսպրեսո չի խմում՝ գերադասում է հայկական սուրճը, ուստի անհաջող ապատեղեկատվությունն ակնհայտ է։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր-Պետրոսյան, «Փաստ», ապատեղեկատվություն

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon