Փաշինյան. «Այսօր ոչ ոք չի կարող ներկայացնել Ղարաբաղի ժողովրդին բանակցություններում»

12.03.2019   21:00   80

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր ոչ ոք լիազորված չէ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Հայաստանը լիովին հակված է Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով  կարգավորմանը և կարևորում է բանակցային գործընթացի արդյունավետ լինելը: Այսօր ոչ ոք օժտված չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին բանակցություններում ներկայացնելու լիազորությամբ և լեգիտիմությամբ»,- գրել է ՀՀ վարչապետը:

«Ես պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի հետ, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետեւ համոզված եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան,որքան Հայաստանի ժողովուրդը»,- գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ, այսօր՝ մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ունեցած իր ելույթում Փաշինյանը շեշտել է.

«Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել՝ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, չի քվեարկում, և ուրեմն՝ Հայաստանի վարչապետը չի մտնում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց շրջանակի մեջ: Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլև միջպետական և միջազգային հարաբերություններում»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon