«Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ը հայտարարում է որպես մեդիա միավորում գործունեությունը դադարեցնելու մասին

Քաղաքական 08.02.2019   18:00   70

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարում է որպես մեդիա միավորում գործունեությունը դադարեցնելու մասին։

Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում․

««Պանարմենիան Մեդիա Գրուպի» հետ համագործակցող ընկերությունների բաժնետերերի կազմում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։

Մասնավորապես, «ԱՏՎ»-ի բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատեր է դարձել գործարար, հեռուստատեսային մենեջեր, ԱՄՆ-ում հեռարձակվող «Պանարմենիան թիվի» հեռուստաընկերության ղեկավար Դավիթ Ավետիսյանը, իսկ 49 տոկոսի սեփականության իրավունքը փոխանցվել է ամերիկյան «Panarm Inc.» ընկերությանը:

Փոփոխություններ են տեղի ունեցել «Արմնյուզ» հեռուստաընկերության, «Լավ ռադիո»-ի և «Թերթ.am» լրատվական կայքի բաժնետերերի կազմում: «Արմնյուզ»-ը, «Լավ ռադիո»-ն (Ռադիո 107 fm) և «Թերթ.am»-ն անցել են «Քառյակ Մեդիա»-ին:

Իսկ «Արմենիա» հեռուստաընկերության և «Ռադիո Ջան»-ի (Ռադիոպռո) բաժնետոմսերի 100 տոկոսն արդեն հանդիսանում է հայտնի մեդիագործիչ, ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը։

Հաշվի առնելով մասնակից ընկերությունների բաժնետերերի ցանկությունը՝ որոշում է կայացվել դադարեցնել «Պանարմենիան Մեդիա Գրուպի» գործունեությունը որպես մեդիա միավորում, լուծել նրա հետ համագործակցող բոլոր մեդիա ընկերությունների հետ կնքած կառավարման պայմանագրերը»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Պանարմենիան Մեդիա Գրուպը'»

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon