Նիկոլ Փաշինյանը հունիսի սկզբին երկու օրով արձակուրդ կվերցնի

Քաղաքական 07.05.2019   16:20   43

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի առաջին օրերին երկու օրով արձակուրդ կվերցնի: 

Այս մասին վարչապետը հայտարարեց մայիսի 7-ին Հանրային ռադիո անակնկալ այցելության ժամանակ՝ «Ռադիոլուր» լրատվական արտահերթ թողարկման ուղիղ եթերում: «Մտադիր եմ հունիսի առաջին օրերին Հայաստանի Հանրապետությունում երկու օրով աշխատանքից կտրվել: Անցած տարվա մարտի 31-ից մինչև հիմա չի հաջողվել ռեալ աշխատանքային միջավայրից կտրվել, միակ բացառությունը, թերևս, եղել են ամանորյա արձակուրդները, բայց դրանք էլ ունեն իրենց բարդությունները»,-ասաց նա:

Անդրադառնալով մայիսի 8-ի իր ասուլիսին ՀՀ վարչապետը նշեց, որ ասուլիսը  սկսելու է  Նոր Հայաստանի վերաբերյալ 100 փաստ հրապարակելով, ինչը միտված է ցույց տալու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել երկրում: «Դրանից հետո լրագրողները կորոշեն ինչի մասին կխոսեմ»,-հավելեց վարչապետը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon