Նիկոլ Փաշինյանը՝ ֆլեշմոբի և Սաշիկ Սարգսյանի մասին

Քաղաքական 15.04.2019   17:50   177

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ինչքան հասկացա, այդ ակցիայի կազմակերպիչները Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են: Հիմա, օրինակ, Սերժ Սարգսյանի որոշ կողմնակիցներ մեզ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանին չենք ձերբակալել, Սաշիկ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ այս չենք արել, այն չենք արել: Խորհուրդ եմ տալիս, ոչ մեկը թող չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա՝ նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթակա արարք են թույլ տվել: Ցանցերը բռնած՝ փողոցներով վազենք, մարդ բռնե՞նք: Այդպիսի նպատակ մեր առաջ դրված չէ»,- այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանից դուրս գալուց հետո լրագողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր դեմ կազմակերպված ֆլեշմոբի մասին հարցին:  

Լրագրողը նկատեց, որ «SutNikol» կարգախոսով ֆլեշմոբի մասնակիցներն իրեն մեղադրում են խոստումները չկատարելու, մասնավորապես Սաշիկ Սարգսյանի հայտնի «50/50» երեւույթը չբացահայտվելու համար:

«Ես ուզում եմ հասկանալ՝ ավարտվե՞լ է ինչ-որ բան, հիմա մենք ինչ-որ մի վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ արդեն գրվել է՝ ֆիլմի վերջը, եւ էկրանը մգացե՞լ է»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով հեղափոխության ընթացքում իր տված խոստումները կետ առ կետ գույքագրել՝ տեսական խոսակցությունից խուսափելու համար:

Ինչ վերաբերում է արագաչափերից չհրաժարվելուն, վարչապետը պարզաբանեց. «Ես ԱԺ-ում էլ ասացի. մի կողմից մեզ մեղադրում են, թե ոչ մի փաստարկ չեք լսում, իսկ այն դեպքերում, երբ լսում ենք, մեզ ասում են՝ դուք խոստումը չեք կատարել»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Սաշիկ Սարգսյանի արտերկրում գտնվելու փաստի մասին հարցին, երբ Սարգսյանի որդին ասել էր, թե նա ոչ թե բուժման, այլ հանգստանալու նպատակով է մեկնել:

«Քրեական գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրված, եւ քննիչը հնարավորություն է տվել, որ մեղադրյալը Հանրապետությունից դուրս գա ինչ-ինչ նկատառումներով: Այդ որոշումը ես չեմ կայացրել, եւ եթե պարզվի, որ այդ որոշումը սխալ է դատավարական առումով ու որեւէ մեկին պետք է հնարավորություն տա պատասխանատվությունից խուսափել, այդ թույլտվությունը տված անձինք խստագույն պատժի կենթարկվեն»,- վստահեցրեց նա:  

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «SutNikol», Սաշիկ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, արագաչափեր

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon