Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Եվրոնյուզին (տեսանյութ)

Քաղաքական 07.03.2019   11:50   77

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Եվրոնյուզ»-ի թղթակից Անդրեյ Բեկետովը Բրյուսելում զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, անդրադարձել են արտաքին քաղաքականության. ԵՄ հետ համագործակցության, գազի գնի, տնտեսության վերաբերյալ հարցերին։

Եվրոնյուզի լրագրողի հարցին՝  հնարավո՞ր է Հայաստանի ներկա սերունդը միայն մեկ առաջնորդի ճանաչի՝ Նիկոլ Փաշինյանին, եթե նա ընտրվի նորից և նորից, վարչապետը պատասխանել է.

«Եթե ես ընտրվեմ ազատ և ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով, դա նորմալ է: Բայց եթե Հայաստանում ավտորիտար կառավարման կամ բռնապետության վտանգ լինի, դրա համար ոչ մի շանս չի լինի: Ժողովրդավարությունը մեր ազգային արժեքներից է բխում»:

Վարչապետի պաշտոնում վերընտրվելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխության, Մոսկվայի և Բրյուսելի միջև հարաբերությունները հավասարակշռելու մասին հարցին  Փաշինյանը պատասխանել է.

«Չեմ կարծում, որ հավասարակշռություն բառը ճիշտ ձևակերպում է: Մեր արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակն է ավելի ամրացնել մեր անկախությունը, պաշտպանել մեր ինքնիշխանությունը, անվտանգությունը և այլն»: Նա նշել է, որ Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն ու վճռական է այն իրագործելու հարցում:

Ըստ Փաշինյանի՝ դա նշանակում է ունենալ իսկապես անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքարի և դրա կանխարգելման համար ինստիտուցիոնալ մեխանիզմ և այլն: Զրույցում անդրադարձ է եղել նաև գազի գնի շուրջ Ռուսաստանի հետ տարվող բանակցություններին: Այդ խնդրում ուկրաինական փորձի մասին լրագրողի հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.

«Չեմ կարծում, որ մենք պետք է ուկրաինական փորձի վրա ինչ-որ բան սովորենք: Մենք քննարկում ենք էներգետիկայի ոլորտում ցանկացած համագործակցության հնարավորություն Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի հետ: Մենք դա կքննարկենք նաև ԵՄ-ի հետ»: 

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, Euronews

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon