Նարեկ Բաբայան. «Որոշ մարդկանց ամնեզիան պաթոլոգիկ «բարձունքներ» է գրավում»

Խոսք 13.03.2019   10:00   141

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վիգեն Սարգսյանը գրառում է արել. թե բա կառավարությունը բարձունք է հանձնում։ Ու անմիջապես իրենց ԶԼՄ-ներից մեկնաբանություն ստանալու հերթի են կանգնել։
Ուղղակի որոշ մարդկանց ամնեզիան պաթոլոգիկ «բարձունքներ» է գրավում։ Հիշեցնեմ, որ խոսքը ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի «գրաված» և տասնյակ միլիոնավոր դոլար արժեցած, բացառապես մարմարով, գրանիտով ու տրավերտինով կառուցածապատված շքեղ հանգստյան գոտու մասին է, որում կենտրոնական մասնաշենքից զատ տեղակայված է հյուրանոց, ինը հատ լյուքս դասի քոթեջներ և սպորտային համալիր։
Տարածքը այն ժամանակ բարձրացված աղմուկի պատճառով անելանելիությունից հանձնվեց ռազմական վարժարանին, որպեսզի պետական միջոցների վատնումը արդարացնեն «ինչ անում ենք, զինվորի համար ենք անում» տրաֆարետային կեղծավորությամբ ու որոշ ժամանակով մոռացության տան։
Ու հիմա, երբ պատկան մարմինները քննարկում են արդյունավետ օգտագործման խնդիրը, Վիգեն Սարգսյանը մտահոգ է Գագիկ Խաչատրյանի բարձունքների ճակատագրով, որի միայն կառուցապատման մասով երեք քրեական գործ կա հարուցված, որոնց մասին ժամանակին պիտի մտահոգվեր, բայց արդեն ուշ է, հիմա անհեթեթ աղմկելու ժամանակն է։ 

հ.գ. Ի դեպ պետական միջոցներից տարեկան մոտ 120 մլն դրամ հատկացվում է շենքերի և ութ հեկտար տարածքի սպասարկման և կոմունալ ծախսերի համար։

հ.գ..2. Պետգույքի կոմիտեում այս հարցը չի քննարկվել, ես խնդրի մասին տեղեկացել եմ հինգշաբթի օրը, և կիրակի օրը գնացել եմ տեղում ծանոթանալու։ Ահա մի քանի նկար կիրակնօրյա այցից։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ  Նարեկ Բաբայան

Նշենք, որ ըստ Վիգեն Սարգսյանի գրառմանը՝ կառավարությունը փորձում է կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը: 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վիգեն Սարգսյան, Գագիկ Խաչատրյան, ռազմամարզական վարժարան, Նարեկ Բաբայան, Դիլիջան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon