Նահատակի պոչամբարի խողովակը վթարվել է

Հայաստան 16.03.2019   10:00   73

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի Նահատակի պոչամբարի խողովակը վթարվել է, պոչերը լցվել են ճանապարհին: Ահազանգը մարտի 15-ին ֆեյսբուք սոցիալական ցանցում հնչեցրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության աշխատակից Կամո Ղարագոզյանը և տարածել լուսանկարներ (տես ներքևում):

«Առավոտյան աշխատանքի գնալու ճանապարհին՝ Արամյանցի դղյակից դեպի Ախթալա իջնող հատվածում հանդիպեցի այս տեսարանին։ ԼՀԿ-ի պոչանքի խողովակները, որոնցով պոչանքը տեղափոխվում է Նահատակի պոչամբար, պայթել էր և շրջակա տարածքը ճանապարհի երկայնքով` մոտ 300-400 մետր, լցվել է պոչանքով։ Վերջին շրջանում հաճախակի էր վթար տեղի ունենում,սակայն այս մեկի նման դեռ չեր եղել։ Երևում է երկաթե խողովակներն էլ են հոգնել արդեն», - նշված է Կամո Ղարագոզյանի ահազանգում:

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի արտաքին կապերի գծով տնօրեն Գագիկ Շահնազարյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց.

«Տեխնիկական խնդիր է, մեզ հետ կապ չունեցող, Աստծո ձեռքի գործ է եղել, վերևից քար է ընկել, ջարդել խողովակը, պլաստմասից խողովակ է: Փոքր Այրում գյուղ չհասած հատվածում է, այնտեղ տեղ կա, քարեր են թափվում, այդպես լինում է: Առանձնապես մեծ բան չի գնացել, հիմա մաքրման աշխատանքներն ավարտվում են»:

Տեսանյութ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Ախթալա», «Հայանտառ»

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon