МК. Մոսկվայում կարող է տեղադրվել Շառլ Ազնավուրի հուշարձանը

Մամուլ 12.12.2018   09:02   77

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մեծն Շառլ Ազնավուրի երաժշտական կոմպոզիցիաները, հնարավոր է, շուտով հնչեն Զամոսկվորեչյեում Մոսկովյան երաժշտության միջազգային տնից՝ այն դեպքում, եթե դրա բակում կանգնեցվի նրա հուշարձանը։ Առայժմ քաղաքի իշխանությունները հարցում են անցկացնում բնակիչների շրջանում, թե որտեղ է ավելի լավ տեղադրել երաժշտի արձանը։

Ինչպես Московский комсомолец-ին պատմել է «Ռուսաստանում ջավախքցիների սփյուռք» կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանը, հուշարձանի տեղադրման գաղափարն արդեն հաստատել են Մոսկվայի քաղաքային դումայում։ Սակայն նախագծի հարցում կողմնորոշվելու համար պետք է ընտրել դրա տեղադրման համար առաջարկվող երկու վայրերից մեկը։ Արձանը կկառուցվի բրոնզից՝ հայկական համայնքի միջոցներով։

«Եթե տեղ հատկացնեն երաժշտության տան բակում, ապա մենք դիտարկում ենք Ազնավուրի ստեղծագործությունները ամեն ժամ կամ օրվա մեջ մի քանի անգամ մի քանի րոպեով միացնելու տարբերակը։ Եթե հուշարձանը թույլ տան տեղադրել Զարյադյեում (ինչը նախընտրելի է), ապա այն կկանգնեցվի համերգային դահլիճի մուտքի մոտ։ Ազնավուրն ամբողջ մանկությունը անցկացրել է ռուսական միջավայրում, նրա ծնողները խոսել են ռուսերեն, և նա շատ էր սիրում Մոսկվա այցելել։ Այս հուշարձանը ձգող վայր կդառնա և ռուս-ֆրանսիական, հայ-ռուսական ու ընդհանրապես բազմազգ բարեկամության խորհրդանիշ։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Московский комсомолец, Շառլ Ազնավուր, Մոսկվա

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon