Միհրան Պողոսյանի գրասենյակ. «Ո՞ւր է Միհրան Պողոսյանին վերագրվող 800 մլն դոլարը»

Խոսք 15.04.2019   17:22   18218

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Շինծու և «կարված գործերը» Նոր Հայաստանի իշխանությունների գործելաոճ - 2

Այսօրվա իշխանությունների օրոք ՀՔԾ-ն 9 ամիս շարունակ փորձում էր ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային լեգենդին՝ այն է հաշվիների վրա 800 մլն դոլար ունենալու հեքիաթին, որևէ փաստացի հիմնավորում տալ։ Անարդյունք։ 

Ընդգծենք՝ «օֆշորային սկանդալի» գործով հետաքննություն իրականացվել էր նաև նախորդ իշխանությունների օրոք։  

Ընդ որում՝ թե՛ նախկինում, թե՛ այսօր գործը վարում է նույն քննիչը, որը նախորդ իշխանությունների օրոք էլ շուրջ 1 տարի տևած քննչական գործողությունների շրջանակում այդպես էլ որևէ հանցակազմ չէր հայտնաբերել։ Նույնը՝ այսօր։

Փաստացի օֆշորային գործի 2 տարվա քննությունը միայն հաստատեց՝ օֆշորային հաշիվների վրա Միհրան Պողոսյանին վերագրովող 800 մլն դոլարը՝ սուտ է։ Սուտ, որը շարունակաբար ներկայացվում էր հասարակությանը՝ հարվածելով Միհրան Պողոսյանի անվանն ու համբավին։

Տևական ժամանակ հասարակությանը հրամցվում էր, թե օֆշորային գործարքների արդյունքում Պողոսյանի հաշվիների վրա հարյուր միլիոնավոր դոլարների գումար է նստեցվել։ Մինչդեռ միջազգային այն նույն բանկը, որի միջոցով իբր արվել էին այդ գործարքները, հերքել էր ակնհայտ այս ապատեղեկատվությունը։ Սակայն, առարկայական փաստն այս ևս անտեսվեց։

Եվ այսօր «օֆշորային սկանդալի» շրջանակում ոչինչ չհայտնաբերելով՝ Միհրան Պողոսյանին ներկայացվում է մի քանի մլն դրամի վատնման մեղադրանք։ Իսկ ո՞ւր կորավ 2 տարի թմբկահարվող 800 մլն դոլարը։ Այսինքն, տեսնելով որ օֆշորային հաշիվերի վրա 800 մլն դոլարի տեղեկությունը ոչ մի կերպ չի ապացուցվում՝ առաջադրվում է մի քանի մլն դրամի վատնման մեկ այլ շինծու մեղադրանք։

Միհրան Պողոսյանի նկատմամբ ամեն գնով քրեական գործ հարուցելը ևս մեկ փաստարկ է, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե իրավական գործողությունների միջոցով իրականությունը պարզելը կամ եղած ինչ-որ կասկածները հիմնավորել կամ հերքելն է, այլ բառացի «գործ սարքելն է»։

Ընդ որում, վկայի կարգավիճակ ունեցող Միհրան Պողոսյանին անմիջապես մեղադրանք է առաջադրվում, այն պարագայում, երբ նա բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել տեսակապի միջոցով պատասխանել բոլոր հարցերին։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նման պրակտիկա բազմիցս կիրառվել է քննչական և դատավարական բազմաթիվ գործերի շրջանակներում։

Այսպիսով, փաստում ենք, որ նպատակը ոչ թե արդար քնությունն ու իրականությունը պարզելն է, այլ Միհրան Պողոսյանին ամեն գնով մեղադրանք առաջադրելը։ 

Հայտնում ենք, որ Միհրան Պողոսյանը օրինական բոլոր ճանապարհներով պայքարելու է արդարության վերականգնման և իր անվան հետ կապվող շինծու մեղադրանքների ու ասեկոսեների էջը մեկընդմիշտ փակելու համար»։

Միհրան Պողոսյանի գրասենյակ

Այսօր ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՔԾ, Միհրան Պողոսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon