Մենք հեղափոխությունն ենք ընտրել, Նիկոլը՝ մարդկանց

Խոսք 12.02.2019   19:42   85

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Էս քանի ժամանակ է Սոֆյա Հովսեփյան էր քննարկվում։ Ձեն չէի հանում։ Ի՞նչ ասեմ՝ կանգառներում, տրանսպորտում, բակերում հակաքարոզչության պատերին գամված նման զոհերը լիքն են։ Նրանք պատկերացում անգամ չունեն, թե ինչ են եղել մեր երկրի համար 1990-ականների առաջին տարիները։ Ինչ զոհաբերումների, ինչ հաղթանակների, ինչ ինքնահատատման, ինչ հպարտանալու ու ինչ փառավոր տարիներ են եղել։ Նրանք անգամ չգիտեն, որ պատերազմը արհավիք է, որ պատերազմի ժամանակ լույս չի լինում, որ պատերազմը եւ այս, եւ այն կողմում զոհված ու անընդհատ զոհվող երիտասարդն է։ 

Որեւէ ռուսի մտքով չի անցնի Լենինգրադի շրջափակումը հերոսական ժամանակահատված չհամարել, ինչ է՝ այդ շրջանում ինքը մանուկ է եղել ու լույս չի ունեցել։ Լուսերը մարած Լոնդոնի ոչ մի բնակիչ չի բողոքի, որ մանկության օրերին դաս է սերտել մոմի լույսի տակ ու դրսում ազատ չի վազվզել։ 

Այո պատերազմ է եղել ու մենք հերոսական մի ժամանակաշրջան ենք ապրել։ Սա հասկանալու համար առաջին հերթին ողնաշար է պետք ունենալ ու միայն հետո տրամաբանություն։ Չէի գրի այս մասին, եթե վարչապետ Փաշինյանի Սրբուհի Ղազարյան անունով խորհրդականը չերկրորդեր պատգամավորին ու էլ ավելի առաջ չգնար։ Այս ծիծաղելի գործիչները (պատկերացնու՞մ եք՝ պետական գործիչները) չեն էլ հասկանում, թե ինչի մասին են գրում։

Հայաստանի Հանրապետության անցյալից ու ներկայից այսքան անտեղյակ երեւի կարող էին լինել Բրազիլիայի բնիկներից մի 5-6 մարդ միայն։ Մնացած բնիկները, հաստատ, ավելի շատ բան կիմանային, քան մեր այս ընտրյալները։ 

Ափսոս է ապրիլ-մայիսյան հեղափոխությունը, որ այս արագությամբ մսխվում է։ Նիկոլը լուրջ գործ արեց, Նիկոլը մեղք է, բայց ․․․ մեղքն իր վիզը։ Իր ընտրյալներն են։ Մերը չեն։ Մենք հեղափոխությունն են ընտրել, իսկ նա՝ մարդկանց։

Վաղը օր է լինելու եւ յուրաքանչյուրն իր արածի ու չարածի համար հաշիվ է տալու։ Հաստատուն այս կարգն արդեն ոչ մի արհավիք ու ոչ մի հեղափոխություն փոխել չի կարող։

Վարդան Հարությունյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սրբուհի Ղազարյան, Սոֆյա Հովսեփյան, Վարդան Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon