Մարտի 1-ին տուժած, բայց քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները չեն ստանա աջակցություն. նախագիծ

Մարտի 1 03.06.2019   12:30   47

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը առաջարկել է փոփոխություններ: Արդյունքում նախագծով նախատեսվող աջակցությունից չեն օգտվի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած, սակայն քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները, եթե նրանց նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել՝ արդարացման հիմքով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գաբրիելյանը փոփոխությունները ներկայացրեց հունիսի 3-ի լիագումար նիստում:

«Օրենքն ավելի որոշակի դարձնելու համար մի շարք առաջարկություններ եմ ներկայացրել նախագծի հեղինակներին: Դրանք քննարկվել են պետաիրավական հարցերի հանձնաժողովում և արժանացել դրական եզրակացության: 2-րդ հոդվածի 2-րդ մաս ենք ավելացրել, որով նախատեսվում է, որ աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում վնասվածք են ստացել, բայց այդ գործողությունների ժամանակ իրենց մասնակցությամբ քրեական հետապնդման չեն ենթարկվել. կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով»,-ասաց Գաբրիելյանն ու պարզաբանեց՝ ոստիկանները, որոնք այդ գործողությունների ընթացքում տուժել են, բայց նաև նրանց նկատմամբ եղել է քրեական հետապնդում, այս օրենքի նախագծով  աջակցություն չեն ստանա:

Այդ ոստիկանները աջակցության իրավունք կարող են ստանալ այն դեպքում, եթե քրեական հետապնդումը դադարեցվի արդարացման հիմքով կամ անձն արդարացվի դատարանի վճռով:

Պատգամավորի առաջարկած մեկ այլ փոփոխությամբ նախագծում հստակեցրել են, թե ինչ են հասկանում միջին կամ ծանր աստիճանի վնասվածք ասելով: Քաղաքացիները նաև պետք է կառավարությանը ներկայացնեն դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, որպեսզի հիմնավորված լինի նրանց պատճառված վնասը:

Նախագծի համահեղինակներ են ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանը ու Լենա Նազարյանը: Աջակցություն տրամադրվելու է նշված իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Քաղաքացիներին տրվելիք աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ոստիկաններ, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon